«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

16:30, 15 հնվ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» Անգլիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ընդամենը 1 ամիս առաջ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակին նայելիս երկրպագուները շփում էին ձեռքերը. ակնկալվում էր, որ այս տարվա չեմպիոնական պայքարը լինելու է ամենալարվածը վերջին մրցաշրջանների ընթացքում։ Սակայն այսօր ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր։ «Մանչեսթեր Սիթին» հիանալի տեմպ է հավաքել։ Գվարդիոլայի թիմը 12 խաղում անընդմեջ հաղթանակ է տարել և հիմա ունի 10 միավորի առավելություն «Չելսիի» նկատմամբ։ Սակայն ամեն ինչ այդքան հարթ չէ, որքան կարելի է պատկերացնել։ «Վուլվզի» ու «Բրենթֆորդի» հետ խաղերում «Սիթին» հաղթել է 1:0 հաշվով, իսկ «Արսենալի» դիմադրությունը կոտրել է մրցավարական ոչ միանշանակ որոշումների շնորհիվ…։

«Չելսին» 2021 թվականի վերջին հատվածն անցկացրեց չափից դուրս անհաջող ու կորցրեց մի շարք կարևոր միավորներ։ Անհաջողությունների շարքը կարելի է բացատրել համավարակով, ինչի պատճառով Տուխելը հազիվ էր հավաքում 11 հոգու՝ դաշտ դուրս բերելու համար։ Այնպես չէ, որ հիմա վիճակը շատ ավելի լավ է։ Բայց գերմանացի մասնագետի թիմը տարին հաջող է սկսել։ «Տոտենհեմի» նկատմամբ հաղթանակը վստահություն է հաղորդել ֆուտբոլիստներին, սակայն պետք է հաշվի առնել, որ 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը ձախողելու դեպքում չեմպիոնության մասին մտածելն այլևս կլինի ավելորդ է։

«Սիթին» զրկված է Զինչենկոյից ու Ֆոդենից, «Չելսին»՝ Ջեյմսից, Չիլվելից ու Քրիստենսենից։ «Թոշակառուների» պաշտպանության բացերը ու հարձակվողների անվստահությունը թույլ է տալիս ակնկալել, որ 1 գոլից ավելին նրանք խփել դժվար կարողանան։ «Սիթին» էլ եթե խփի, լավագույն դեպքում 2 գնդակ։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
16:30/15 հնվ
«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ