«Մալմյո» – «Զենիթ»․ Եգոր Տիտովի կանխատեսումը

23:55, 23 նյմ 2021
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է կատարել «Մալմյո» – «Զենիթ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի H խմբի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այս դիմակայությունում որոշվելու է H խմբի երրորդ տեղի հարցը։ Երկու թիմերն էլ պարտվել են «Յուվենտուսին» և «Չելսիին»։ Սակայն կողմերի միջև առաջին մրցավեճն ավարտվել է «Զենիթի» հաղթանակով (4:0)։ Այդ պատճառով էլ այժմ պետերբուրգցիներն առավելություն ունեն, սակայն հարցը վերջնականապես լուծելու համար Շվեդիայում հարկավոր է գոնե 1 միավոր վաստակել։

Իմ կարծիքով՝ «Մալմյոն» պետք է ռիսկի գնա։ Իմաստ չկա նստել և սպասել իրադարձությունների զարգացմանը։ Ամեն դեպքում, հարկավոր է հաղթել, իսկ դրա համար շվեդները հավանաբար կբացվեն։

Նման իրավիճակում «Զենիթն» ազատ տարածություններ կստանա։ Վստահ չեմ, որ առաջին րոպեներից Արտյոմ Ձյուբան դաշտ դուրս կգա, չնայած՝ նա բավականին լավ վիճակում է։

Արդյունավետ խաղ եմ սպասում, չեմ բացառում, որ կողմերը կփոխանակվեն նաև գոլերով։ Շվեդները շատ պահեր են ստեղծում յուրաքանչյուր խաղում, այնպես որ, ժամանակն է նաև գոլ խփել։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/23 նյմ
«Մալմյո» - «Զենիթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ