«Մալմյո» – «Դյուդելանժ»: Հյուրերը գոլ կխփեն
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Մալմյոն» անակնկալ կերպով պարտվեց «Ժալգիրիսին»։ Շվեդիայի չեմպիոնը պարտվեց երկու խաղերում էլ։ Ներքին առաջնությունում թիմը հաղթել է վերջին 5 խաղերից 4-ում և առաջատարին զիջում է ընդամենը 3 միավորով։
«Դյուդելանժը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթահարել էր ալբանական «Տիրանայի» արգելքը, սակայն երկրորդ փուլում Լյուքսեմբուրգի չեմպիոնը ճանապարհը զիջել էր Երևանի «Փյունիկին»։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Մալմյոյին», որի հաղթանակի համար սահմանվել է 1․24 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 5․85, իսկ հյուրերի հաղթանակը՝ 12․25 գործակիցը։
«Ժալգիրիսին» պարտվելուց առաջ «Մալմյոն» 5 անընդմեջ հաղթանակ էր տարել տնային խաղերում։ Գրեթե բոլոր խաղերը գոլառատ են եղել։ Պետք է նշել նաև, որ «Դյուդելանժը» գոլ է խփել ՉԼ-ի ընթացիկ խաղարկության բոլոր 4 խաղերում։ «Մալմյոն» էլ գոլ է բաց թողել բոլոր խաղերում։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․35 գործակիցը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: