«Մալյորկա» — «Ռեալ Մադրիդ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 19 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Մալյորկա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանի առաջատար Մադրիդի «ՌԵալը» հյուրընկալվելիս կմրցի «Մալյորկայի» հետ։ Կղզիաբնակները տևական ժամանակ հանդես չէին եկել ուժեղագույնների առաջնությունում։ Վերադարձը հաջող ստացվեց՝ հաղթանակ «Էյբարի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։ Սակայն դրանից հետո սկսվեց երկարատև շարք առանց հաղթանակների։ 6 հանդիպում 5 պարտություն։

Ահա այսպիսի վիճակագրություն «Ռեալի» հետ խաղից առաջ։ Լավ է, որ այդքանը «Մալյորկան» գլխավոր մարզիչ Վիսենտե Մորենոյի ղեկավարությամբ հասկացավ, որ չի կարելի նման հոգեբանությամբ շարժվել առաջ։ Միջազգային դադարից առաջ «Մալյորկան» հաղթեց նաև «մեռած» «Էսպանյոլին»։

«Ռեալը», որքան էլ որ զարմանալի է, շարունակում է մնալ մրցաշրջանի առաջատար։ Ավելին․ Զիդանի գլխավորած թիմը ոչ մի պարտություն չունի․ 5 հաղթանակ, 3 ոչ-ոքի։ Վստահ կարելի է ասել, որ «սերուցքայիննրը» կհաղթեն, անհնար է հավատալ, որ «Մալյորկան», անգամ սեփական հարկի տակ, կխուսափի պարտությունից։ Սակայն եթե հաշվի առնենք, որ «Ռեալն» ունի կադրային լուրջ կորուստներ, կարելի է հավատալ, որ չոր հաղթանակ չի հաջողվել գրանցվել։

 

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
23:00/19 հկտ
«Մալյորկա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ