«Մալյորկա» – «Ռեալ»։ Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

23:55, 14 մրտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Մալյորկա» – «Ռեալ» Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Շատ հաճախ է պատահում, որ Չեմպիոնների լիգայում հիանալի հանդիպում անցկացրած թիմը, իսկ «Ռեալը», իրոք, հիանալի հանդիպում անցկացրեց, ներքին առաջնությունում ֆիասկո է կրում։ Որովհետև նման հանդիպումներից հետո ուժի և էմոցիայի պակաս է զգացվում։ «Բավարիան», որը չկարողացավ առավելության հասնել «Հոֆենհայմի» նկատմամբ, դրա վառ օրինակն է։

Արդյո՞ք նույնը կլինի «Ռեալի» հետ։ «Արքայական ակումբը» հյուր է գնալու ամուր տնային թիմի։ «Մալյորկան» Լա լիգայում միավորների մեծ մասը վաստակում է հենց սեփական դաշտում։

«Ռեալին» հեշտ հանդիպում չի սպասում, բայց կարծում եմ, որ Կառլո Անչելոտիի թիմն, ամեն դեպքում, կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրը։ Մրցավեճը տեղափոխվել է երկուշաբթի, իսկ դա նշանակում, որ մադրիդցիները բավականին ժամանակ են ունեցել ծանր հանդիպումից հետո վերականգնվելու համար։

Հյուրերն ի զորու են հերթական երեք միավորը վաստակել, քանի որ թիմերի միջև կարգերի տարբերությունն ակնհայտ է։

«Ռեալի» հաղթանակի գործակիցն այնքան էլ բարձր չէ, այդ պատճառով էլ ես ավելի հետաքրքիր տարբերակ եմ գտել։ Առաջարկում եմ «Ռեալը» կհաղթի 1-2 գոլի տարբերությամբ խաղադրույքը։ Խոշոր հաշիվ սպասելը իրատեսական չէ, քանի որ «Մալյորկան» տանը բավականաին վստահ է գործում։

«Ռեալն» էլ արտագնա խաղերում ոչ հաճախ է խոշոր հաշվով հաղթանակ տանում։ Այնպես որ, տրամաբանական եմ համարում դեպքերի նման զարգացումը։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:55/14 մրտ
«Մալյորկա» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ