«Մալյորկա» – «Բարսելոնա». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:55, 02 հնվ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել «Մալյորկա» – «Բարսելոնա» Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Բարև բոլորին․

Իսպանական Լա լիգայի առաջին շրջանի վերջին տուրից առաջ բարդագույն վիճակում է հայտնվել կատալոնական «Բարսելոնան»։ Բավական չէ, որ թիմը տառապում է վնասվածքներից ու վատ արդյունքներից, հիմա էլ մի քանի ֆուտբոլիստներ կորոնավիրուսի դրական թեստեր են հանձնել։ Ընդհանուր առմամբ, «Բարսելոնան» «Մալյորկայի» հետ արտագնա խաղում չի կարող հույս դնել 17-18 ֆուտբոլիստների վրա։ Չավին խաղը հետաձգելու կոչերը Լա լիգայի ղեկավարներին հասցնելու ապարդյուն փորձեր ձեռնարկեց և սկսեց դիմակայությանը պատրաստվել այն խաղացողներով, ովքեր հասանելի են։ «Մալյորկան» ևս կորուստներ ունի, բացի այդ, ավելի աննախանձելի վիճակում է։ «Կղզիաբնակներն» ընդամենը 20 միավոր ունեն և յուրաքանչյուր սայթաքում կարող է թանկ արժենալ Լուիս Գարսիայի թիմի համար։

Ստեղծված իրավիճակում բարդ է ընտրել հանդիպման ֆավորիտին։ Խաղն, ինչպես ասում են նման դեպքերում, երեք արդյունքի է։ Սակայն ընդգծվում է մի բան․ «Մալյորկան» գոլ կամ գոլեր կխփի։ Նախ, Գարսիայի թիմն այս առաջնությունում ընդամենը հինգ անգամ է դաշտից հեռացել առանց մրցակցի դարպասը գրավելու։ Չնայած խոշոր հաշվով պարտությանը, «Մալյորկան» համարձակվեց գոլ խփել նաև «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում։ Բացի այդ, «Բարսելոնան» չի փայլում պաշտպանությունում։ Հաշվի առնելով կատալոնացիների կորուստները, դարպասն անառիկ պահելու գործընթացն ավելի բարդ է դառնում։ Անգամ, եթե «արնաքամ» եղած «Բարսելոնան» Բալեարյան կղզիներից հեռանա երեք միավորով, «Մալյորկան» մրցակցի նյարդերը կքայքայի։

Առաջարկում եմ ընտրել «Մալյորկայի» երկու և ավելի գոլ խփելու տարբերակը, բայց ապահովագրությամբ։ Առնվազն մեկ անգամ Մարկ Անդրե Տեր-Շտեգենը գնդակը սեփական դարպասից կհանի։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:55/2 հնվ
«Մալյորկա» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ