«Մալագա» — «Ժիրոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

21:30, 27 հնվ 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Մալագա» — «Ժիրոնա» հանդիպման վերաբերյալ։ Սիրված մեկնաբանը նախապատվությունը տալիս է տանտերերին։

Առաջնության մրցաշարային աղյուսակը եզրափակող «Մալագան» սեփական հարկի տակ ընդունելու է «Ժիրոնային»։ Պետք չէ թերագնահատել «Մալագային»։ Այո, նրանք արդեն հասցրել են փոխել մարզչի․ Միչելի փոխարեն եկել է Գոնսալեսը, ում գլխավորությամբ անդալուզցիները միայն ոչ-ոքի արդյունքի են առայժմ հասնում։ Այո, թիմը այս մրցաշրջանում անհաջող է հանդես գալիս, բայց նրանք վատ կազմ չունեն։

Ես մեկ անգամ չէ, որ տեսել եմ, թե ինչպես են Իսպանիայում թիմերը վերգտնում իրենց խաղը առաջնության երկրորդ հատվածում։ Մի տեղ դա տեղի է ունեցել մարզչի փոփոխությամբ, մի ուրիշ տեղ ուղղակի հաջող շրջան է սկսվել։ Կարծում եմ՝ «Ժիրոնայի» դեմ խաղը այդ առումով կարող է որոշիչ լինել «Մալագայի» համար և թիմը վերջապես կսկսի դուրս գալ իր նկուղային դիրքից։ Իրավիճակը անհուսալի է, բայց «Մալագան» պարտավոր է հաղթել, մանավանդ տնային խաղերում։

«Ժիրոնան» շատ հանգիստ է իրեն զգում մրցաշարային աղյուսակի միջնամասում։ Եթե նույնիսկ նրանք պարտվեն «Մալագային», ապա սարսափելի ոչինչ տեղի չի ունենա կատալոնական ակումբի հետ։

Կարծում եմ՝ վաղ թե ուշ «Մալագան» նոր մարզչի հետ հաղթանակ կտանի։ Շատ քիչ էր մնացել դրան «Էյբարի» դեմ խաղում։ Մի փոքր էլ բախտները չժպտաց «Խետաֆեի» և «Էսպանյոլի» դեմ խաղերում։ Ինչ-որ հատուցում պետք է որ լինի վերջապես։ Ես չեմ բացառում, որ դա կլինի հենց այստեղ։ Կվերցնեմ «Մալագայի» հաղթանակը բավականին հաճելի գործակցով՝ 2,39։ Հենց այսպիսի խաղերում, երբ խաղում են նույն կարգի թիմեր, իսկ ես պնդում եմ, որ «Մալագան» և «Ժիրոնան» հավասար են, ուղղակի տարբեր դիրքերում են գտնվում մրցաշարային աղյուսակում, ամեն ինչ որոշում է մանր դետալները։ Կարծում եմ, որ այս անգամ դետալները կլինեն անդալուզյան ակումբի կողմը։

Ով չի ուզում ռիսկի դիմել, կարող է վերցնել «Մալագան» (0) ֆորայով 1,67 գործակցով։

Օրդինար: Պարտված
Լա լիգա 2017-18․ 21-րդ տուր
21:30/27 հնվ
«Մալագա» — «Ժիրոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ