«Մալագա» — «Վալենսիա». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը

23:00, 02 մրտ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Պրիմերայի 27-րդ տուրի «Մալագա» — «Վալենսիա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հյուրերը չեն պարտվի: 

Իսպանիայի առաջնության ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկը` «Մալագայի» բարձրահասակ կենտրոնական պաշտպան Ռաուլ Ալբենտոսան: Նախորդ առաջնությունում փայլեց «Էյբարում», բայց առաջին շրջանից հետո տեղափոխվեց «Դերբի» եւ «Էյբարը» միանգամից անկում ապրեց ու 7-րդից իջավ 18-րդ հորիզոնական: Այս մրցաշրջանում նա ցեմենտավորում է «Մալագայի» պաշտպանությունը եւ որպես արդյունք` թիմը պաշտպանությամբ Պրիմերայի լավագույն քառյակում է: «Մալագան» 26 տուրերում 23 գնդակ է բաց թողել: Դա քիչ է, քան «Ռեալը», որի հետ վերջերս կայացած խաղում Ալբենտոսան մեկ միավոր պարգեւեց իր թիմին:

Բայց այժմ Ալբենտոսայի մասնակցությունը խաղում հարցականի տակ է: «Մալագայի» պաշտպանության առաջատարը նախորդ տուրում ծնկին ծանր հարված է ստացել, բաց թողեց մարզումը եւ փաստ չէ, որ կկարողանա խաղադաշտ դուրս գալ «Վալենսիայի» դեմ: Սա շատ լուրջ կորուստ է: Առանց նրա «Վալենսիային» ավելի հեշտ կլինի հարձակվել: «Վալենսիան» այժմ լավ մարզավիճակում է. վերջին 5 խաղերում Գարի Նեւիլի թիմը 4 հաղթանակ է տարել, իսկ վերջին խաղում «Աթլետիկից» կրած 0:3 հաշվով պարտությունը տհաճ թյուրիմացություն էր: Մինչ 72-րդ րոպեն «Վալենսիան» ոչ միայն պահպանում էր ոչ-ոքի արդյունքը, այլեւ վտանգավոր էր գրոհում եւ պետք է առաջ անցներ հաշվի մեջ, եթե չլինեին Նեգրեդոյի անհավանական վրիպումները: Այժմ «Վալենսիայի» հարձակման սուր ծայրում կլինի Պակո Ալկասերը, խաղացողները կփոխվեն դիրքերով: «Վալենսիան» ավելի խորը կազմ ունի, քան «Մալագան» եւ նրանց համար հարմար է շաբաթական երկու խաղ անցկացնելը: Բացի դրանից, կազմ է վերադարձել «Վալենսիայի» ֆենոմենալ դարպասապահ Դիեգո Ալվեսը, ով արդեն ապացուցել է, որ ծնկի կապանների պատռվածքից ապաքինվելուց հետո լավ մարզավիճակում է: Այս բրազիլացի դարպասապահը ընդունակ է ցանկացած գնդակ ետ մղել: Հետեւաբար, խաղադրույք եմ կատարում նրա վրա, որ «Ռոսալեդայում» «Վալենսիան» չի պարտվի:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 27-րդ տուր
23:00/2 մրտ
«Մալագա» - «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ