«Մալագա» — «Ռեալ Մադրիդ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
«Մալագան» բոլորովին վերջերս գտնվում էր մրցաշարային աղյուսակի նկուղում, բայց դրանից հետո սկսեց ավելի ուժեղ խաղալ: Բավական ամուր թիմ է, թոփ ակումբների հետ մինչև վերջ պայքարում է և՛ սեփական դաշտում, և՛ հյուրընկալվելիս: «Բարսելոնան» հազիվ արտագնա խաղում հաղթեց անդալուսցիներին (2:1): «Աթլետիկոն» նվազագույն հաշվով պարտվեց «Մալագայի» դաշտում, իսկ Սիմեոնեի թիմին գոլ խփելն արդեն լավ ցուցանիշ է: Հյուրնկալվելիս «Մալագան» զիջեց «Սևիլիային» և «Վիլյառեալին», բայց երկուսից էլ մեծ ջանքեր ու նյարդեր խլեց:
«Ռեալը» հաղթում է վերջին խաղերում, բայց չենք կարող ասել, թե մադրիդցիների խաղն այդքան տպավորիչ է: Պաշտպանությունում թիմը կաղում է, իսկ միջին գծում խնդիրներ ունի: Այստեղ Հռոմում կայացած խաղն էլ կարող է ազդեցություն ունենալ: «Մալագան» «Ռեալի» դեմ այնպես է տրամադրվում, որ կարծես խաղադաշտում հրդեհ է լինելու: Շատ բարդ կլինի «սերուցքայինների» համար: Կարծում եմ, որ տանտերերը չպարտվելու համար լավ շանսեր ունեն: Գործակիցը 2-ից բարձր է: Զիդանի թիմը հյուրընկալվելիս այնքան էլ լավ չի գործում, իսկ «Մալագայի» դեմ խաղերը միշտ էլ դժվար են տրվում, այնպես որ հավատում եմ անդալուսցիներին:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: