«Մալագա» — «Ռեալ Մադրիդ», «Աթլետիկո Մադրիդ» — «Վիլյառեալ». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

19:00, 21 փտր 2016
«Матч ТВ» սպորտային ալիքի մեկնաբան, Ռուսաստանի Պրեմիեր լիգայում եւ իսպանական Պրիմերայում մասնագիտացած, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա Լիգայի 25-րդ տուրի «Մալագա» — «Ռեալ Մադրիդ» եւ «Աթլետիկո Մադրիդ» — «Վիլյառեալ» հանդիպումների վերաբերյալ: 

https://youtu.be/ng0dcxlEckI

Ողջույն հարգարժան բարեկամներ ! Կրկին կանխատեսում «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Ես Կոնստանտին Գենիչն եմ: Վերջին ժամանակներում մեր մոտ ամեն ինչ չէ, որ հաջող է դասավորվում: Բայց ինչպես դուք հասկանում եք, սա կարծես եղանակի կանխատեսում լինի: Ասում են, թե անամպ ու արեւոտ է լինելու, բայց իրականում անձրեւ է գալիս: Ընդհանուր առմամբ, լինում է: Ոչ մի դեպքում չեմ ուզում պատճառաբանել, բայց ֆուտբոլն այնպիսի բարդ հանելուկ է, որ ոչ միշտ է հնարավոր հստակ գուշակել կամ կանխատեսում անել:

Իհարկե, գալիք ուիքենդի իմ ընտրությունն Իսպանիայի առաջնության հանդիպումներն են եւ այսօր իմ վիդեոբլոգում որոշեցի միանգամից երկու հանդիպումների վերաբերյալ կանխատեսումներ անել: Իմ կարծիքով` սրանք տուրի կենտրոնական հանդիպումներն են: «Մալագան» տանը խաղալու է Մադրիդի «Ռեալի», իսկ «Աթլետիկոն»` «Վիլյառեալի» հետ:

Ինչ վերաբերում է «Մալագա» — «Ռեալ» հանդիպմանը: Ընթացիկ մրցաշրջանում «Մալագան» տանն արդեն նյարդայնացրել է շատ մրցակիցների: Հիշում ենք, թե ինչպես «Աթլետիկոյի» շարքն ընդհատվեց Մալագայում, երբ նրանք պարտվեցին, թեեւ Գաբիի հեռացումից հետո հանդիպման վերջնամասում խաղում էին 10 հոգով: Բայց ամենակարեւորը կայանում է նրանում, որ «Մալագան» այդ խաղում անզիջում էր, ագրեսիվ եւ արժանիորեն հաղթեց: Տեսանք, թե ինչպես Մալագայում տանջվեց «Բարսելոնան»` խաղալով վերջին ժամանակահատվածում իր ոչ համոզիչ խաղերից մեկը, թեեւ հաղթեց 2:1 հաշվով: Մալագայում ոչ մի թիմի համար հեշտ չի լինում: Կարծում եմ` հեշտ չի լինի նաեւ «Ռեալի» համար: Կարելի է ասել, որ «Ռեալը» վստահ չխաղաց «Բետիսի» հետ, իսկ «Գրանադայի» դեմ խաղում ամեն ինչ չէր, որ ստացվում էր: Այո՜, եւ Հռոմում առաջին կեսում «Ռեալն» այդքան էլ գրագետ խաղ չանցկացրեց ու դանդաղ էր գործում: Հետեւաբար, հնարավոր է «Ռեալը» խնդիրներ ունենա «Լա Ռոսալեդայում»:

Այնուամենայնիվ, այստեղ հույս կունենայի, որ «Մալագան» գոլ կխփի: Առաջին շրջանում թիմերը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին եւ հնարավոր է, որ այս անգամ թիմերը կփոխանակվեն գոլերով: Ինչպես ինձ է թվում, այստեղ գոլերը 3-ից շատ չեն լինի: Հետեւաբար, այս խաղի համար ընտրում եմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» (1,65) եւ ավելի համարձակ տոտալ 2-3 գոլ (2,00) խաղադրույքները: Կփորձեմ բացատրել. Կամ «Ռեալը» կարող է հաղթել 2:1 հաշվով կամ 1:1 ավարտել հանդիպումը, կամ էլ «Մալագան» կարող է առաջ գնալ ու նույնիսկ հաղթել 2:1 հաշվով: Բայց ահա 3 գոլից ավել, եթե անկեղծ, չեմ սպասում: Բացի այդ, «Ռեալի» կազմում կբացակայի Վարանը, ով «Ռոմայի» հետ վերջին խաղում այդքան էլ վատ չխաղաց: «Մալագան» անհաշտ թիմ է, եւ Զիդանը պետք է ինչ-որ բան մտածի այս հանդիպման համար: 2-3 գոլ լիովին կարելի է սպասել:

Ինչ վերաբերում է «Աթլետիկո» — «Վիլյառեալ» հանդիպմանը, ապա այստեղ չեմ պատրաստվում երկար խոսել: «Աթլետիկոն» խաղում է տանը, Նախորդ տարի հիշում ենք, որ «Վիլյառեալը» հաղթեց 1:0 հաշվով, այն ժամանակ միակ գնդակը հեղինակեց Լուսիանո Վիետտոն: Սիմեոնեն ասաց, որ նա հիասթափված է արդյունքից, բայց ուրախ է, որ Վիետտոն գոլ խփեց: Այժմ Վիետոն հանդես է գալիս «Աթլետիկոյի» կազմում: Իհարկե, «Աթլետիկոն» այժմ այնպիսի իրավիճակում է, որ միավորներ կորցնելու իրավունք չունի: «Վիլյառեալն» առաջնությունում անպարտելի հանդիպումների հիանալի շարք ունի: Թիմը վստահորեն ընթանում է լավագույն քառյակում: Գումարած դրան, «Վիլյառեալը» լավ է խաղում մրցաշարային աղյուսակի վերջնամասում ընթացող մրցակիցների հետ: «Աթլետիկոն» դեռ մաթեմատիկական ու տեսական շանսեր ունի պայքարելու չեմպիոնության համար եւ ոչ մի դեպքում չպետք է միավորներ կորցնի:

Այդ պատճառով այս խաղի համար կփորձեմ ««Աթլետիկոյի» հաղթանակ ու տոտալ 1,5 գոլից շատ» խաղադրույքը: Մեկ գոլն «Աթլետիկոյին» կարող է չբավականացնել, այդ պատճառով էլ ավելի ընդլայնված տարբերակ. «Վինլայնում» այս խաղադրույքի համար սահմանված է 2-ից ավել գործակից: Եթե ստույգ, ապա 2,13 գործակից: Տորրեսը վերջապես գոլ է խփում, հնարավոր է` Գրիզմանը սպասում էր այս հանդիպմանը, կա նաեւ Լուսիանո Վիետտոն: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ «Աթլետիկոն» մարտական է տրամադրված այս հանդիպմանը եւ «Վիլյառեալի» անպարտելի հանդիպումների շարքը պետք է ընդհատվի: «Վինլայնում» 2,13 գործակցով ««Աթլետիկոյի» հաղթանակ ու տոտալ 1,5 գոլից շատ»:

Ահա այսպիսի կանխատեսումներ: Բաժանորդագրվեք «Բուքմեյքերների Ռեյտինգի» Youtube-յան ալիքին, դիտեք ֆուտբոլ եւ խիստ մի դատեք: Չաո

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
19:00/21 փտր
«Մալագա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
19:00/21 փտր
«Մալագա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
19:00/21 փտր
«Աթլետիկո Մադրիդ» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ