«Մալագա» — «Ռեալ Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեւսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/pwdxxRz20jw
Ողջույն բոլորին, ես Ալեքսանդր Վիշնեւսկին եմ, «Спорт-Экспресс» թերթի թղթակիցը, եւ մենք այսօր կխոսենք «Մալագա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման մասին:
Կարծում եմ` խաղը բարդ կստացվի Մադրիդի «Ռեալի» համար, քանզի հիմա թիմի համար առաջնային է Չեմպիոնների լիգան: «Ռոմայի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո «Ռեալին» 5 հանդիպում է բաժանում մրցաշարի հաղթող ճանաչվելուց, եւ սա միակ մրցաշարն է, որը մադրիդցիները այս տարի կարող են հաղթել: Այդ պատճառով ինձ թվում է, որ «Ռեալն» ավելի շատ ուժերը կկենտրոնացնի Չեմպիոնների լիգայում: «Ռոմայի» հետ շատ մեծ ուժեր ծախսվեցին, եւ շաբաթվա մեջ երկրորդ արտագնա հանդիպումը բարդ կստացվի մադրիդյան ակումբի համար:
Բացի այդ, «Մալագան» ծանր ու տհաճ թիմ է, որը սեփական հարկի տակ խնդիրներ է առաջացնում: Թիմը լավ է պաշտպանվում, հաջող է խաղում գրանդների հետ, Ի դեպ, «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած առաջին շրջանի խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Հետեւաբար, Մալագայում մադրիդցիների համար ավելի դժվար կլինի: Ընդ որում, Զինեդին Զիդանի թիմը խնդիրներ ունի. վնասվածքներ ունեն Բեյլն ու Պեպեն, որակազրկված է Վարանը: Դա նշանակում է, որ մեղմ ասած` Սերխիո Ռամոսի հետ զույգ կկազմի ոչ հիմնական պաշտպան: Տեսնենք, թե ով կխաղա: Ցանկացած պարագայում` թվում է, թե մադրիդցիների պաշտպանության կենտրոնը թույլ է: Եվ դա առավելություն է «Մալագային», որը սեփական հարկի տակ ցանկացած թիմի հետ կռիվ է տալիս:
Հետեւաբար, մտածում էի այս խաղում օրինակ խաղադրույք կատարել ոչ-ոքիի վրա: Գործակիցը շատ լավն է` 4,00: «Ռեալի» միավորներ կորցնելու հավանականությունը մեծ է: Նաեւ մտածում էի խաղադրույք կատարել «Մալագայի» (+1) ֆորայով հաղթանակի վրա, բայց ճիշտն ասած` գործակիցն այնքան էլ չուրախացրեց: Այդ պատճառով վերլուծելով բուքմեյքերական ընկերությունների լայնույթներն` ինձ ավելի հեռանկարային թվաց այն խաղադրույքը, որ երկրորդ խաղակեսն առաջինից ավելի արդյունավետ կանցնի: Մադրիդի «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ դեռեւս շատ վատ է խաղում հյուրընկալվելիս: Մադրիդցիները հաղթեցին «Ռոմային», բայց դա միակ վստահ արտագնա հաղթանակն էր: Ոչ արժանիորեն հաղթեցին «Գրանադային»` շնորհիվ հանդիպման ավարտից 5 րոպե առաջ Մոդրիչի խփած գոլի, իսկ մինչ այդ շատ վատ էին խաղացել «Բետիսի» հետ: Հիմնականում այդպիսի խաղերի վերջնամասում «Ռեալը» սկսում է հերոսաբար ինչ-որ բան շտկել, իսկ առաջին խաղակեսերը վատ է անցկացնում: Բացի այդ, «Ռեալի» ֆուտբոլիստների հոգնածությունն իրենը կասի: Այդ պատճառով կարծում եմ, որ առաջին կեսը դիրքային պայքարում կանցնի, իսկ երկրորդ կեսում բաց խաղ կընթանա: «Ռեալն» առաջ կգնա գոլ խփելու, կամ էլ «Մալագան» կնետվի, եթե պարտվելուց լինի եւ բացեր կառաջանան տանտերերի պաշտպանությունում: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ երկրորդ խաղակեսն առաջինից ավելի արդյունավետ կանցնի: Գործակիցը 2,06 է: Այսպիսին է իմ խաղադրույքը «Լա Ռոսալեդայում» կայանալիք հանդիպման վերաբերյալ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: