«Մալագա» — «Ռեալ». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

22:00, 21 մյս 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 38-րդ տուրի «Մալագա» — «Ռեալ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Զիդանի թիմը գոլառատ խաղում կհաղթի:

https://youtu.be/iFdJIujPezU

Ողջույն բոլորին! «Մալագան» ընդդեմ «Ռեալի»: Նույնիսկ ոչ-ոքին «Ռեալին» չեմպիոնություն կպարգևի: Կարծում եմ, որ մադրիդցիները դրանով չեն բավարարվի: «Ռեալը» կլասիկոյում պարտվելուց հետո 5 անընդմեջ հաղթանակ է տարել: Կարծում եմ, որ Մալագայում վեցերորդը կլինի:

Պետք չէ կասկածել, որ «Ռեալն» այս երեկո Իսպանիայի չեմպիոն կդառնա: «Ռեալն» անհամեմատ ավելի ուժեղ է «Մալագայից»: Պետք է հիշել, որ «Մալագան» մարզում է «Ռեալի» լեգենդ Միչելը, ով վաղուց արդեն հայտարարել է, որ ցանկանում է չեմպիոնի դերում Մադրիդին տեսնել, այլ ոչ թե «Բարսելոնային»:

«Մալագայի» սեփականատեր, շեյխ Ալ-Դանին սկանդալային հայտարարություն էր արել, որի համար նույնիսկ մի քանի հազար եվրոյով տուգանվեց: Նա անհարգալից էր արտահայտվել կատալոնական ակումբի հասցեին: Նրա խոսքերից պարզ հասկացվում է, որ շեյխը չի ցանկանում, որ «Բարսան» չեմպիոն դառնա: Այս ամենը ողողված էր նաև վիրավորական արտահայտություններով:

Մի խոսքով, «Մալագան» «Բարսային» ոչ մի նվեր էլ չի մատուցի: «Ռեալը» չեմպիոն կդառնա: Կարծում եմ, որ Զիդանի թիմը բավական վստահ հաղթանակ կտանի: Խաղադրույք եմ կատարում մադրիդցիների հաղթանակի և տոտալ 3,5-ից շատ գոլի վրա: Կարծում եմ, որ մադրիդցիները թույլ կտան «Մալագային» 1 գոլ խփել և ուրախացնել հարազատ երկրպագուներին: «Ռեալի» պաշտպանությունն ամենաապահովը չէ, բայց ես կարծում եմ, որ արդեն առաջին խաղակեսում «սերուցքայինները» հաշվի մեջ առաջ կլինեն:

Կարծում եմ, որ հաշիվը երերուն չի լինի, ամեն ինչ ավելի շուտ կորոշվի, և արդեն ընդմիջմանը կհասկանանք, որ հրաշք տեղի չի ունենա: Այսպիսի մտքեր այս հանդիպման վերաբերյալ: Որքան էլ «Բարսան» «Էյբարին» գոլ խփի, Մադրիդն այս գիշեր կդառնա Իսպանիայի չեմպիոն:

Շնորհակալություն ուշադրության համար: Ձեզ հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր, այս հրաշալի պետության մայրաքաղաքից՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Ցտեսություն!

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 38-րդ տուր
22:00/21 մյս
«Մալագա» — «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ