«Մալագա» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

19:00, 23 հնվ 2016
«Матч ТВ» սպորտային հեռուստաընկերության մեկնաբան, Ռուսաստանի Պրեմիեր լիգայում եւ Իսպանիայի Պրիմերայում մասնագիտացած «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Մալագա» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/gwkWxRdFyu0

Ողջույն, հարգարժան բարեկամներ՝ թեեւ ինչպես դուք հասկանում եք, բարեկամներ արդեն չեն մնացել, քանի որ «Բուքմեյքերների Ռեյտինգում» մի քանի անընդմեջ անհաջող կանխատեսումներ ունեցա, կարծես ինչ-որ մեկը «աչքով է տվել»: Ցավոք, «Վալենսիան» հուսախաբ արեց. «Լաս Պալմասը» գոլ խփեց՝ դարպասին ոչ մի հարված չկատարելով: Բայց անհաջող շարքին հաջորդում են հաջող կանխատեսումները եւ հուսով եմ, որ «Միրանդեսի» հետ գավաթային հանդիպումով կվերադառնամ հաջողություններին:

Օրակարգում Իսպանիայի առաջնությունն է: Հանդիպումը, որը ինձ վստահել են մեկնաբանել, տուրի երկու հետաքրքիր հանդիպումներից մեկն է. «Լա Ռոսալեդայում» «Մալագան» կընդունի «Բարսելոնային» (երկրորդն «Աթլետիկո» — «Սեւիլիա» հանդիպումն է):

Նույնիսկ առանց Սուարեսի ու Մեսսիի՝ «Բարսելոնան» գավաթային խաղում կարողացավ հաղթել «Աթլետիկին»՝ առաջին գոլը շատ գեղեցիկ ստացվեց, իսկ երկրորդը զավեշտալի էր, որը ստեղծվեց բասկ պաշտպանների կոպիտ սխալների արդյունքում: Երեւում է, որ նույնիսկ առանց իր հայտնի լատինամերիկյան տրիոյի՝ «Բարսելոնան» կարող է հաղթել ցանկացած մրցակցի:

Իհարկե, «Մալագայի» հետ դրսում խաղալը շատ դժվար է: Հիշում ենք նախորդ մրցաշրջանը, երբ «Բարսելոնան» ոչ մի գոլ չխփեց «Մալագային»՝ ինչպես «Լա Ռոսալեդայում», այնպես էլ «Նոու Կամպում», որտեղ նույնիսկ պարտվեց: Այս մրցաշրջանում Խավի Գրասիայի թիմի հետ խաղում «Բարսելոնան» տանջվեց ու հաղթանակ տարավ միայն հանդիպման վերջնամասում Վերմալենի խփած գոլի շնորհիվ: Այդ պատճառով, կարծում եմ, որ Մալագայի հարավում «Բարսելոնային» հեշտ հանդիպում չի սպասվում՝ չնայած նրան, որ ամենայն հավանականությամբ շարք կվերադառնա Լեո Մեսսին: Նա տհաճ վնասվածք ուներ, բայց կարծում եմ, «Մալագայի» հետ խաղին նա պատրաստ կլինի: Խաղադաշտ կվերադառնա նաեւ Սուարեսը:

Հետեւաբար, շատ գոլերի չեմ սպասում: «Մալագան» ընթացիկ առաջնությունում շատ քիչ է բաց թողնում: Մինչ նախորդ տուրը բաց թողած գնդակներով «Մալագան» «Բարսելոնայի» հետ երկրորդն էր առաջնությունում, բայց նախորդ տուրում թիմը միանգամից երկուսը բաց թողեց «Սեւիլիայից»: «Մալագան» կարողանում է խաղալ պաշտպանությունում, եւ Խավի Գրասիան գիտի, թե ինչպես կառուցի խաղը «Բարսելոնայի» դեմ: Նամանավանդ, եթե Կառլոս Կամենին ավելի վստահ գործի, ապա նրան գոլ խփելը հեշտ չի լինի:

Կարծում եմ, իմաստ կա խաղալու «տոտալ 2,5 գոլից քչի» վրա: 1,60 գործակիցը համեստ է, բայց կարելի է խաղալ: Եվ իմ սիրելի խաղադրույքներից եւս մեկը՝ «երկրորդ խաղակեսը արդյունավետ կլինի առաջինից»: Առաջին խաղակեսը ընդհանրապես կարող է առանց գոլերի անցնել, իսկ ահա երկրորդը, որտեղ ե՛ւ «Մալագան», ե՛ւ գավաթում խաղացած «Բարսելոնան» կհոգնեն («Մալագան» ուղղակի կարող է հոգնել առանց գնդակի վազելուց), թիմերը կբացվեն եւ «Բարսելոնան» կօգտվի սխալներից: Այս խաղադրույքի համար սահմանված է 2,04 գործակիցը:

Այսպիսի առաջարկներ այս հանդիպման վերաբերյալ: Եթե ինձ չեք հավատում, հակառակը խաղադրույք կատարեք:

Եկեք վայելենք իսպանական ֆուտբոլը: Հուսով եմ, որ «Սեւիլիա» — «Միրանդես» խաղով կսկսվեն իմ հաջող կանխատեսումները: Չմոռանաք բաժանորդագրվել «Բուքմեյքերների Ռեյտինգի» Youtube-յան ալիքին: Հաջողություն:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
19:00/23 հնվ
«Մալագա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
19:00/23 հնվ
«Մալագա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ