«Մալագա» — «Բարսելոնա». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը
«Մալագան» հայտնի է իր պաշտպանությամբ, որը հաղթահարելը ծանր առաջադրանք է նույնիսկ «Բարսելոնայի» համար: Լուիս Էնրիկեի գլխավրությամբ «Մալագայի» դեմ անցկացրած 3 խաղերում «Բարսան» խփել է ընդամենը 1 գնդակ: Եվ այդ գոլը խփվել է 3-րդ հանդիպման 73-րդ րոպեին:
Այնպես որ, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ «Ռոսալեդայում» գոլային հրավառություն չի լինի ու կատալոնացիների համար խաղը բարդ ու ճահճոտ կլինի, ընդ որում՝ հայտացուցակում չի ընգրկվել Նեյմարը, ով փոքրիկ վնասվածք է ստացել: Փոխարենը՝ գավաթային հանդիպումը բաց թողնելուց հետո շարք կվերադառնան Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսսին, բայց վերջինս կարող է լավ վիճակում չլինել: Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» մյուս գծերին՝ պաշտպանությանը եւ կիսապաշտպանությանը, ապա այստեղ կարող է խնդիր լինել որոշ խաղացողների հոգնածությունը, քանի որ կատալոնացիները մշտապես շաբաթական երկու հանդիպում են անցկացնում, մինչդեռ «Մալագան» վաղուց դուրս է թռչել գավաթի խաղարկությունից ու ուժերը չի ծախսում այլ մրցաշարերում:
Կարծում եմ, «Բարսելոնան» գոլ բաց չի թողնի եւ կհաղթի, բայց հանդիպման ամենահավանական ելքը համարվում է կատալոնացիների 1:0 կամ 2:0 հաշվով հաղթանակը: Այս խաղի համար կընտրեմ բարձր գործակցով (4,58) խաղադրույք նրա վրա, որ «Բարսելոնան» կհաղթի եւ 2,5 գոլից քիչ կլինի:
Ապահովության համար եւս մեկ խաղադրույք կառաջարկեմ՝ կատալոնացիների հաղթանակը եւ տոտալ 4,5-ից քիչ գնդակ: Այս խաղադրույքի համար 1,90 գործակիցը լավ առաջարկ է: Սա ավելի հետաքրքիր առաջարկ է, քան «Բարսելոնայի» մաքուր հաղթանակը, որի համար սահմանված է ընդամենը 1,41 գործակից:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: