«Մալագա» — «Աթլետիկո». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:15, 10 փտր 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Մալագա» — «Աթլետիկո» հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ հյուրերը սակավագոլ խաղում դժվարություններ կունենան:

«Մալագան» հետնապահն է: Ոչ ոք չի հիշում, թե երբ է թիմը վերջին անգամ հաղթել: Դա եղել է դեռ նախորդ տարի, երբ թիմն «Անոետայում» անսպասելիորեն հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»: Եթե «Մալագան» պարտվում էլ է, ապա գոլ չի խփում: 0:1, 0:1, 0:1, «Լևանտեի» հետ եղավ 0:0, «Լաս Պալմասին» վերջին տուրում պարտվեցին՝ գոլ բաց թողնելով վերջին րոպեներին:

Ի՞նչ պետք է անի «Մալագան» «Աթլետիկոյի» դեմ՝ մեծ հարց է: Ինչպես հիշում եմ, Սիմեոնեի նորամուտի խաղն «Աթլետիկոյում» հենց «Մալագայի» դեմ էր՝ «Լա Ռոսալեդայում»: Այն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0:

Երկու թիմերն էլ կարողանում են լավ խաղալ պաշտպանությունում, թեպետ «Մալագան» 35 գոլ է բաց թողել: Դա լուրջ թիվ է: «Աթլետիկոն» պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի: Սավիչը վնասվածք ունի, Գոդինն ատամներն է կորցրել: «Աթլետիկոն», անկեղծ ասած, չի տպավորում ոչ հարձակման գծում, ոչ կիսապաշտպանությունում, ոչ էլ պաշտպանությունում, չնայած թիմը քիչ է բաց թողնում: Չէի ասի, թե գերվստահ տեսք ունի Սիմեոնեի թիմը, չնայած նախորդ տուրում «աթլետները» շանս չտվեցին «Վալենսիային»

«Աթլետիկոն» բարդ հանդիպումներ է ունենում Անդալուսիայում, հատկապես այս մրցակցի դեմ: Հաշվի առնելով այն, որ տանտերերի համար յուրաքանչյուր միավոր ոսկու արժեք ունի՝ կարծում եմ, որ «Մալագան» կարող է և չպարտվել, իսկ եթե պարտվի էլ, ապա նվազագույն տարբերությամբ: Կփորձեմ վերցնել «Մալագայի» «պլյուս 1» ֆորան՝ 1,74 գործակցով: Նաև առաջարկում եմ վերադարձի տարբերակով «ՏՔ 2 գոլ» խաղադրույքը: Կարծում եմ, որ այս խաղում 1, առավելագույնը 2 գոլ կլինի: Գործակիցը 1,93 է:

Օրդինար: Վերադարձ
Լա Լիգա, 23-րդ տուր
19:15/10 փտր
«Մալագա» — «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 23-րդ տուր
19:15/10 փտր
«Մալագա» — «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ