Մայքլ Օուենի կանխատեսումը. Ռունին կրկին գոլ է խփելու և կհաղթի «Յունայթեդը»

19:00, 23 հնվ 2016
«Ոսկե գնդակի» դափնեկիր, «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կանխատեսել է Անգլիայի առաջնության 23-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սաութհեմփթոն» հանդիպման ելքը: BetVictor բուքմեյքերական ընկերության կայքի իր բլոգում Օուենը խաղադրույք է կատարում տանտերերի հաղթանակի վրա:

Իմ կանխատեսումը ճիշտ էր «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Խաղը նյարդային և բարդ ստացվեց, իսկ հանդիպման ելքը վճռեց Ռունիի խփած միակ գոլը:

Թվում է, որ «սատանաների» 10 համարը 2016 թվականին կրկին վերագտնել է իրեն, վերջին չորս խաղում խփելով հինգ գոլ: Չնայած նրան, որ 30-ամյա հարձակվողին շատ են քննադատում, բոլոր մրցաշարերի 31 խաղում նա արդեն15 գնդակ է խփել: Հենց նրա գոլն էլ «Յունայթեդին» հաղթանակ կբերի «Սաութհեմփթոնի» հետ խաղում:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 23-րդ տուր
19:00/23 հնվ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ