Մայքլ Օուենի կանխատեսումը. «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում չի հաղթի «Վեսթ Հեմին»

20:00, 13 մրտ 2016
«Ոսկե գնդակի» դափնեկիր, «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կանխատեսում է արել Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Վեսթ Հեմ» հանդիպման վերաբերյալ: BetVictor բուքմեյքերական ընկերության կայքի իր բլոգում նա խաղադրույք է կատարում հյուրերի չպարտվելու վրա:

«Վեսթ Հեմն» «Օլդ Թրաֆֆորդում» անցկացրած վերջին 9 արտագնա խաղերում չի հաղթել, բայց զգացողություն ունեմ, որ հյուրերը «կարմիր սատանաների» դեմ հանդիպման առաջին 90 րոպեներից հետո չեն լքի Անգլիայի գավաթը:

Պրեմիեր լիգայի մրցակիցների դեմ անցկացրած վերջին 2 տնային խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է: Հինգշաբթի Վան Գալի սաները «Էնֆիլդում» մրցում էին «Լիվերպուլի» դեմ, նույն ժամանակ «Վեսթ Հեմը» պարտաստվում էր մանչեսթերցիների դեմ խաղին:

Կարծում եմ, որ առաջիկա խաղում «մուրճերն» առնվազն չեն պարտվի:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
20:00/13 մրտ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ