Մայքլ Օուենի կանխատեսումը. «Մանչեսթեր Յունայթեդը» կջախջախի «Միտյուլանդին»

00:05, 26 փտր 2016
Խաղում է
«Ոսկե գնդակի» դափնեկիր, «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» եւ «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Միտյուլանդ» հանդիպման վերաբերյալ: BetVictor ԲԿ-ի կայքի իր բլոգում նա խաղադրույք է կատարում նրա վրա, որ անգլիական ակումբը վստահ հաղթանակ կտանի ու կանցնի հաջորդ փուլ: 

Ես գրում եմ այս կանխատեսումը մինչ Անգլիայի գավաթի շրջանակներում «Շրուսբերի Թաունի» դեմ հանդիպումը (խաղն ավարտվել է մանկունիանցիների 3:0 հաշվով հաղթանակով) եւ հասկանում եմ, որ սա կարեւոր շաբաթ է լինելու իմ նախկին թիմի համար: Լուի վան Գալի ապագան «Յունայթեդում» վտանգի տակ է, եւ նա նախանձելի իրավիճակում չի լինի, եթե «կարմիր սատանաները» չկարողանան Անգլիայի գավաթում եւ Եվրոպա լիգայում անցնել հաջորդ փուլ:

Կարծում եմ` «Յունայթեդի» ֆուտբոլիստները դրականորեն կարձագանքեն դանիացիներից կրած պարտությունից հետո հնչած քննադատություններին եւ կկարողանան «Օլդ Թրաֆֆորդում» ապահովել 1/8 եզրափակչի ուղեգիրը:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ
00:05/26 փտր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Միտյուլանդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ