Մայքլ Օուենի կանխատեսումը. «Չելսին» «Սանդեռլենդին» կհաղթի չոր հաշվով

19:00, 19 դկտ 2015
Խաղում է
«Ոսկե գնդակի» դափնեկիր, «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» եւ «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Չելսի» — «Սանդեռլենդ» հանդիպման արդյունքը: Betvictor ԲԿ-ի կայքի իր բլոգում անգլիացին խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել տանտերերի չոր հաշվով հաղթանակի վրա:

Նախորդ մրցաշրջանում Սեմ Էլլարդայսը մի քանի ավտոբուս էր կայանել «Սթեմֆորդ Բրիջում», երբ «Վեսթ Հեմը» կարողացավ գոլազուրկ ոչ ոքի խաղալ «Չելսիի» հետ: Սպասվում է, որ «Սանդեռլենդը», որի ղեկին հենց Էլլարդայսն է, կփորձի օգտվել նույն տակտիկայից:

«Սեւ կատուները» Անգլիայի Պրեմիեր լիգայից դուրս մնալու հիմնական թեկնածուներն են, եւ կարող են իրենց էլ ավելի ներքաշել խնդիրների մեջ:

Հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները՝ «Չելսին», իր հերթին, կարող է որոշ ժամանակ խաղալ առանց գլխավոր մարզչի, բայց ես հավատում եմ, որ «կապույտները» կկարողանան հաղթել «Լեսթերից» կրած պարտությունից հետո: Խաղադրույք եմ կատարում նրանց չոր հաշվով հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 17-րդ տուր
19:00/19 դկտ
«Չելսի» - «Սանդեռլենդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ