Մայքլ Օուենի կանխատեսումը․ «Ռեալը» կհաղթի «Մանչեսթեր Սիթիին», բայց 2 թիմերն էլ գոլ կխփեն

22:45, 04 մյս 2016
«Ոսկե գնդակի» դափնեկիր, «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կանխատեսում է արել ՉԼ-ի կիսաեզրափակչի «Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպման վերաբերյալ, որը կկայանա այսօր՝ Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: BetVictor բուքմեյքերական ընկերության կայքի իր բլոգում նա խաղադրույք է կատարում տանտերերի հաղթանակի և հյուրերի գոլի վրա։

Սերխիո Ագուեռոն արդեն 432 րոպե ՉԼ-ում չի կարողանում գոլ խփել։ Եթե «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է առաջ գնալ, ապա նրան պետք է, որ թիմի առաջատարներ Սերխիո Ագուեռոն ու Կեվին դե Բրույնեն ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրեն։ Ի դեպ, բելգիացին նույնպես, «Էյթիհադում» կայացած առաջին խաղում լավ տեսք չուներ։ Երբ ես կանխատեսում էի կատարում, չգիտեի՝ խաղալու՞ է Ռոնալդուն, թե՞ ոչ, բայց կարծում եմ՝ պորտուգալացու խաղադաշտում չհայտնվելը մեծ անակնկալ կլինի բոլորի համար։

Ըստ իս՝ «Մանչեսթեր Սիթին» կարող է «Սանտիագո Բեռնաբեուում» գոլ խփել, բայց դա մայիսի վերջին Միլանում ՉԼ-ի եզրափակչում խաղալու համար չի բավականացնի։

Օրդինար: Պարտված
ՉԼ, կիսաեզրափակիչ
22:45/4 մյս
«Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ