Մայքլ Օուենի կանխատեսումը. Լուկակուն գոլ կխփի «Լեսթերին»

19:00, 19 դկտ 2015

«Ոսկե գնդակի» մրցանակակիր, «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կանխատեսել է անգլիական Պրեմյեր-լիգայի 17-րդ տուրի «Էվերթոն» — «Լեսթեր» հանդիպման ելքը: Betvictor ԲԿ-ի իր բլոգում նա խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել «իրիսների» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլ հեղինակելու վրա:

«Լեսթերը» անգլիական Պրեմյեր-լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարի կարգավիճակով է մեկնում «Գուդիսոն Պարկ» և պարտավոր է հաստատել այն: Կլաուդիո Ռանյերիի սաները նախորդ տուրում ներկայիս չեմպիոն «Չելսիին» հաղթել են 2:1 հաշվով, բայց պետք է նշել, որ նրանք էլ ավելի լավ են խաղում մրցակցի հարկի տակ: «Լեսթերը» արտագնա վերջին 11 խաղերում անպարտելի է:

«Էվերթոնը» Անգլիայի Պրեմյեր լիգայում «Լեսթերի» հետ վերջին 18 խաղերից միայն մեկում է պարտվել: Հաշվի առնելով Ռոմելու Լուկակուի հիանալի մարզավիճակը՝ «իրիսները» պետք է երկարացնեն այս շարքը: Միայն Սերխիո Ագուերոն է ԱՊԼ-ում առաջին հանդիպումից սկսած ավելի շատ գոլ խփել, քան Լուկակուն: Ես խաղադրույք եմ կատարում բելգիացու գոլի վրա:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 17-րդ տուր
19:00/19 դկտ
«Էվերթոն» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ