«Մայնց» – «Բայեր». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

17:30, 24 սպտ 2016
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Բունդեսլիգայի 5-րդ տուրի «Մայնց» — «Բայեր» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում լևերկուզենցիները կհաղթեն:

«Մայնցը» կընդունի Լևերկուզենի «Բայերին»: Եվրագավաթներին մասնակցող գերմանական ակումբների գրաֆիկը շատ բարդ էր: Բայց ես չեմ կարծում, որ այս խաղում թիմերից մեկը կխնայի ուժերը «Մայնցի» դեպքում Եվրոպա Լիգայից, իսկ «Բայերի» դեպքում Չեմպիոնների լիգայից առաջ: Լևերկուզենցիներն իրենց խնդիրը պետք է լուծեն նաև առաջնությունում: Վերջերս հաջողությունը երես է թեքել նրանցից: «Բայերն» այնքան էլ շատ միավորներ չի վաստակել: Կարծում եմ, որ շուտով կգա ժամանակը, երբ խաղի որակը կհամապատասխանի վաստակած միավորներին: Կորցնել պահեր, ինչպես «Բայերը» արել է նախորդ տուրերում, այս անգամ թիմը չի պատրաստվում: «Մայնցն» ամենաբարդ մրցակիցը չէ: Նրա դեմ «Բայերը» նույնիսկ հյուրընկալվելիս պետք է ավելի ուժեղ գտնվի:Հետևաբար 2,45 գործակցով ընտրում եմ հյուրերի հաղթանակը:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա, 5-րդ տուր
17:30/24 սպտ
«Մայնց» – «Բայեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ