«Մայամի Հիթ» — «Դետրոյտ Պիստոնզ». Դմիտրի Դոնսկոյի կանխատեսումը

04:30, 23 դկտ 2015

Viasat Sport հեռուստաընկերությունում բեյսբոլի, ամերիկյան ֆուտբոլի, բասկետբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դմիտրի Դոնսկոյը կանխատեսում է արել NBA-ի կանոնավոր առաջնության «Մայամի Հիթ» — «Դետրոյտ Պիստոնզ» խաղի վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ «Մայամիի» բասկետբոլիստները կկարողանան վստահ հաղթանակ տոնել:

«Դետրոյտի» բասկետբոլիստներին հանգիստ էր անհրաժեշտ «Չիկագոյի» դեմ 4 լրացուցիչ խաղափուլ անցկացնելուց հետո, և նրանք ստացան այդ հնարհավորությունը: Հարկ է նշել, որ «Մայամիի» դեմ հանդիպումը երեք խաղից բաղկացաց արտագնա շարքի երկրորդն է: Այն կարող է դառնալ իսկական փորձություն թիմերի երիտասարդ կենտրոնականների համար: Հենց «Հիթի» Հասսան Ուայթսայդի և «Պիստոնզի» Անդրե Դրամմոնդի պայքարը պետք է վճռի հանդիպման արդյունքը:

Թիմերը արդեն հանդիպել են այս մրցաշրջանում, և Դրամմոնդը առավելության հասավ հակառակորդի նկատմամբ` հավաքելով 18 միավոր և 20 անդրադարձ:

Սակայն այդ խաղում, որը «Դետրոյտը» հաղթեց 104:81 հաշվով, վատ հանդես եկան և Դուէյն Վեյդը, և Կրիս Բոշը: Այս անգամ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Սպոելստրան պարտավոր է նրանց համար մի քանի տակտիկական հնարք մտածել: Հաշվի առնելով այդ հանգամանքը` կարծում եմ, որ կարելի է «Հիթի» (-5,5) ֆորայով հաղթանակի վրա խաղադրույք կատարել:

Օրդինար: Պարտված
NBA-ի կանոնավոր առաջնություն
04:30/23 դկտ
«Մայամի Հիթ» - «Դետրոյտ Պիստոնզ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ