«Լութոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 18 փտր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Լութոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Խելահեղ վիճակագրություն ունեցող թիմերի հանդիպում է։ Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» դեպքում զարմանալու ոչինչ չկա, ապա «Լութոնի» պարագայում զարմանալը մեղմ է ասված։ Թիմը 3 անընդմեջ հաղթանակ է տարել։ Վերջին 2-ը հյուրընկալվելիս՝ միևնույն 2։1 հաշվով։

Դրանից առաջ «Լոթոնը» 4։0 հաշվով ջախջախել է «Բրայթոնին» և 4։4 հաշվով ոչ-ոքի խաղացել «Նյուքասլի» հետ։ Թիմն ընդամենը 20 միավոր ունի 23 խաղից հետո և 17-րդ տեղում է։

«Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես 3 անընդմեջ հաղթանակ է տարել՝ առավելության հասնելով «Ասթոն Վիլայի», «Վեսթ Հեմի» և «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ։ Մանչեսթերյան թիմի վերջին 5 հանդիպումները գոլառատ են եղել։

Հաշվի առնելով, որ 2 թիմերն էլ գերմոտիվացված են, 2 թիմերին էլ միավորներ են անհրաժեշտ, կարծում եմ, որ միմյանց միջև խաղում այս գոլային հրավառությունը կավարտվի։ «Լութոնը» պայքարում է ԱՊԼ-ում տեղը պահպանելու, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ լավագույն քառյակ բարձրանալու համար։

Ենթադրում եմ, որ 2 թիմերն էլ զգույշ կգործեն և շեշտը կդնեն առաջին հերթին պաշտպանության վրա։ Իմ կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 3-ից քիչ խաղադրույքը՝ 1․92 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
Անգլիայի Պրեմիեր լիգա
20:30/18 փտր
«Լութոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ