«Լուդոգորեց» – «Դինամո Զագրեբ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

21:45, 02 օգս 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

Զագրեբի «Դինամոն» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթահարել է որակավորման 1, իսկ «Լուդոգորեցը»՝ 2 փուլ։ Բուլղարական ակումբը նախորդ փուլի տնային խաղում խոշոր հաշվով հաղթել էր իռլանդական «Շամրոկ Ռովերսին», իսկ պատասխան խաղում պարտվել 1։1 հաշվով։ Որակավորման առաջին փուլում թիմը հաղթահարել էր Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» արգելքը՝ «չոր» հաշվով առավելության հասնելով երկու խաղերում էլ։

«Դինամոն» որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում 2։2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել մակեդոնական «Շկուպիի» հետ, իսկ պատասխան խաղում հաղթել նվազագույն հաշվով։

Կարծում եմ, որ երկու թիմերն էլ բավականին լավ և որակյալ ֆուտբոլիստներ ունեն։ «Լուդոգորեցի» կազմում շատ են լեգեոնականները, կան նաև նատուռլիզացված բրազիլացիները։ Թիմում են նաև կիպրոսցի Սոտիրիուն և ուկրաինացի Պլաստունը։ Բայց պետք է հիշել, որ այս խաղին չի մասնակցելու Շոուն։ Անգոլացի կիսապաշտպանը հեռացվել էր դաշտից «Շեմրոկի» դեմ խաղում։

Հաշվի առնելով առաջին խաղի կարևորությունը՝ չեմ կարծում, որ հանդիպումը գոլառատ կլինի։ Զագրեբը ներկայացնող թիմը հյուրընկալվելիս ռիսկի չի դիմի։ «Լուդոգորեցի» համար էլ շատ կարևոր է չպարտվել առաջին խաղում։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․60 գործակցով։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
21:45/2 օգս
«Լուդոգորեց» – «Դինամո Զագրեբ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ