«Լուդոգորեց» — «Արսենալ». Խաղում ենք 1,97 գործակցով

23:45, 01 նյմ 2016

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի A խմբի 4-րդ տուրում «Լուդոգորեցը» Երևանի ժամանակով 23:45-ին կընդունի «Արսենալին»:

Արսեն Վենգերի սաները Լոնդոնում կայացած հանդիպմանը խնդիրներ չունեցան և ջախջախեցին մրցակցին 6-0 հաշվով: Այս հանդիպումը դժվար թե այդքան գոլառատ ստացվի, սակայն «Արսենալին», ըստ իս, կհաջողվի 1-2 գնդակի տարբերությամբ հաղթել:

Կարծում եմ՝ ավելի իրատեսական է այս խաղի վրա կատարել ոչ թե արդյունքի, այլ վիճակագրության խաղադրույք: Հավատում եմ, որ խաղի ընթացքում մրցավարը ցույց չի տա 4 դեղին քարտ:

Վիճակագրությունն է ցույց տալիս, որ «Արսենալը» դեղին քարտեր չի ստանում, երբ խաղն իր ցանկացած հունով է գնում, իսկ այսօրվա խաղն ամենայն հավանականությամբ այդպիսին է: «Լուդոգորեցն» էլ իր հերթին չի փայլում դեղին քարտ ստանալուց: Այնպես որ, կարծում եմ, այս խաղադրույքը կաշխատի: «Վիվառոն» այս խաղադրույքի համար սահմանել է 1,97 գործակից:

Օրդինար: Պարտված
23:45/1 նյմ
«Լուդոգորեց» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ