«Լոս Անջելես Գելեքսի» – «Լոս Անջելես»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
MLS-ի կանոնավոր առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղում մրցելու են Լոս Անջելես քաղաքի երկու թիմերը՝ «Գելեքսին» և համանուն քաղաքի թիմը։ Երբեմնի զորեղ «Գելեքսին» մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է։ Թիմն ունի 16 միավոր, վերջին 5 խաղերից 4-ն ավարտել է մարտական ոչ-ոքի։
Որքան էլ տարօրինակ է՝ ֆինանսական միջոցներով և տիտղոսների տեսանկյունից ավելի համեստ «Լոս Անջելեսը» մրցաշարային աղյուսակում երկրորդն է, առաջատար «Սենթ Լուիսին» զիջում է միայն 3 միավոր։ Այս պահին Ջորջիո Կյելինին ու թիմակիցներն ունեն 32 միավոր, իսկ մրցակիցը՝ 35։ Հիմա «Լոս Անջելեսը» կարող էր գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին 2 տուրում թիմը պարտություն է կրել անհամեմատ ավելի թույլ մրցակիցներից։
«Գելեքսին» առաջիկա խաղում զրկված է լինելու փորձառու Չիչարիտոյից ու Մարտին Կասերեսից։ Դա նշանակում է, որ դիբիի սկզբունքային մրցակիցը կունենա հաղթելու ավելի մեծ շանս։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: