«Լոկոմոտիվ» — «Յուվենթուս». Եգոր Տիտովի կանխատեսումը

21:55, 06 նյմ 2019
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Լոկոմոտիվ» — «Յուվենթուս» դիմակայության վերաբերյալ:

Այստեղ հասկանալի է, թե ով է ֆավորիտը: Մոսկվա է ժամանում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, խոսքը Ռոնալդուի մասին է: Այս հանդիպման համար սպասվում է լի մարզադաշտ: Եվ դա պլյուս է «Լոկոմոտիվի» համար: Իսկ մինուսը ոչ այդքան լավ հոգեբանական վիճակն է: «Երկաթուղայինները» 3 խաղ է չեն հաղթում: Չկարողացան պահել հաղթանակը Ուֆայում, մինչ այդ պարտություններ եղան նույն «Յուվենթուսից» և «Սպարտակից»: Կարելի է մտածել, որ «Լոկոմոտիվը» ոչ մեծ ճգնաժամի մեջ է, սակայն չեմ կարծում, որ դա այդպես է: Ուղղակի թիմը մի քանի ճակատներով է խաղում, ֆուտբոլիստները հոգնում են, թիմը հավաքականներում հանդես եկող շատ խաղացողներ ունի, իսկ այստեղ նաև ժամանակահատվածն է ծանր: «Լոկոն» կփորձի իրավիճակը շտկել արդեն առաջիկա հանդիպմանը:

«Ծեր սինյորան» բարդ հանդիպում է անցկացրել այս հանգստյան օրերին, թուրինյան դերբի էր: Խաղը դժվար տրվեց, միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դե Լիգտը: Մոսկվա թռիչքը ամենամոտը չէ: Այդ պատճառով չեմ կարծում, որ «Յուվեն» շատ թարմ տեսք կունենա:

Լարված հանդիպում կլինի: Սակայն թուրինյան ակումբի կատարողների կարգն արդյունքում կզգացվի: Կարծում եմ, որ հյուրերը կհաղթեն մեկ գնդակի առավելությամբ:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր
21:55/6 նյմ
«Լոկոմոտիվ» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ