«Լոկոմոտիվ» – «Սոչի»․ Էդուարդ Մորի կանխատեսումը

20:00, 25 հկտ 2021
Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուրադ Մորը կանխատեսում է արել «Լոկոմոտիվ» – «Սոչի» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Լոկոմոտիվն» այս դիմակայության ֆավորիտը պետք է լիներ, սակայն, եթե ուշադիր նայենք, ապա ես այդքան վստահ չէի ասի։ Որովհետև մոսկովյան թիմն արդեն վաղուց է, ինչ չի հաղթել։ Մայրաքաղաքայինները լավագույն դեպքում ոչ ոքի են խաղում, իսկ հիմնականում պարտվում են։ Առայժմ ակումբը հեռու է նրանից, ինչ ցանկանում են ղեկավարությունն ու երկրպագուները։

Փոխվեց գլխավոր մարզիչը։ Գերմանացի մասնագետը ցանկանում է ժամանակակից և ինտենսիվ ֆուտբոլ կառուցել, որպեսզի թիմը գրոհի մեծ թվով խաղացողներով և բարձր պաշտպանություն կառուցի։ Նման խաղի համար ժամանակ է հարկավոր։ Իսկ այժմ «Լոկոն» չի կարողանում պահել այն տեմպը, որը ցանկանում է մարզիչը։

Թիմում շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները։ Մնացած խաղացողները չեն կարողանում լուծել խնդիրները։ Պատահական չէ, որ «Լոկոմոտիվը» «Գալաթասարայի» հետ մրցավեճում գոլ բաց թողեց հենց հանդիպման վերջում։

«Սոչին» պատահականությամբ չէ հայտնվել մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում։ Թիմն ունի լավ կազմ և հստակ դրված խաղ։ Բոլորը գիտեն, թե ինչ պետք է անել խաղադաշտում։ Շատ խիստ տարբերվում է Նոբոան։ Վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան, կոլեկտիվում լուրջ մրցակցություն կա յուրաքանչյուր դիրքի համար։ Երբ «Սոչին» շաբաթական մեկ հանդիպում է անցկացնում, պատրաստ է լինում ծանրաբեռնվածությանը։ Կոլեկտիվին լավ ինտեգրվել է հարձակվող Կասյերան, որը զգալիորեն ուժեղացրել է թիմի խաղը։

Կարծում եմ, որ Մոսկվայում «Սոչին» շատ լավ խաղ կցուցադրի։ Ենթադրում եմ՝ առաջին խաղակեսը կավարտվի գոլազուրկ ոչ ոքի, ինչպես «Գալաթասարայի» հետ մրցավեճում էր։ Իսկ հետո «Լոկոմոտիվն» աստիճանաբար կսկսի զիջել։ «Սոչին» իր հերթին կավելացնի և 1 կամ 2 գոլ կխփի։

Օրդինար: Պարտված
Ռուսաստանի Պրեմիեր լիգա
20:00/25 հկտ
«Լոկոմոտիվ» - «Սոչի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ