«Լոկոմոտիվ» – «Լացիո»․ Պավել Կիրիչենկոյի կանխատեսումը

21:45, 25 նյմ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Պավել Կիրիչենկոն կանխատեսում է արել «Լոկոմոտիվ» – «Լացիո» Եվրոպա լիգայի խմբային փուլի E խմբի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Հռոմեացիները խմբային փուլի չորս խաղում ընդամենը մեկ հաղթանակ են տարել և վաստակել են 5 միավոր, չնայած՝ այս քառյակում նախապես ֆավորիտ էին համարվում։

«Լոկոմոտիվը», ցավոք, ապացուցում է հետնապահի կարգավիճակը։ «Երկաթուղայինները» գրանցել են 2 ոչ ոքի և նույնքան պարտություն։ Մոսկովյան ակումբի՝ եվրագավաթներում առանց հաղթանակների շարքն արդեն հասել է 15-ի, իսկ դա շտկելը բավականին բարդ կլինի։

«Լոկոմոտիվում» կատարվող փոփոխություններն առայժմ միայն հարցեր են առաջացնում։ Ակումբի վերակառուցումն ու երիտասարդացումը նախաձեռնել են շատ կասկածելի մարզիչ Գիսդոլն ու մոխրագույն կարդինալ Ռալֆ Ռանգնիկը։ Այդ պրոցեսը շատ ցավոտ է անցնում և ուղիղ անդրադառնում է թիմի ցուցադրած արդյունքների վրա։

Չստացվող բարեփոխումներին գումարվեցին նաև կադրային խնդիրները։ Արդեն հայտնի է, որ առաջիկա հանդիպմանը չի մասնակցելու հիմնական դարպասապահ Գիլյերմեն, հարցականի տակ է նաև Ժեմալետդինովի ու Սմոլովի մասնակցությունը։

Այս թիմերի միջև առաջին մրցավեճում «Լացիոյի» բարձր կարգն ակնհայտ էր։ Դաշտի տերերն այդ խաղում առանց լուրջ ջանքեր գործադրելու կարողացան հաղթանակ տանել։ Իմոբիլեի բացակայությունն, իհարկե, ինչ-որ չափով կազդի հարձակման գծի ներուժի վրա, բայց վստահ եմ՝ նույնիսկ այդ դեպքում «Լոկոմոտիվի» համար հեշտ չի լինելու։

Այնուամենայնիվ, հակված եմ կարծել, որ «Լացիոն» առնվազն չի պարտվի, իսկ խաղի գոլերի տոտալը կլինի 1.5-ից շատ։

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
21:45/25 նյմ
«Լոկոմոտիվ» - «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ