«Լոկոմոտիվ» — «Ֆեներբախչե». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:00, 25 փտր 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» սպորտային հեռուստաընկերություններում Իսպանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Լոկոմոտիվ» — «Ֆեներբախչե» պատասխան հանդիպման վերաբերյալ: Այն կկայանա Մոսկվայի «Լոկոմոտիվ» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում ստամբուլյան թիմը կկարողանա գոլ խփել երկրորդ կեսում: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է թուրքերի 2:0 հաշվով հաղթանակով: 

Չեմ հասկանում, թե ինչի շնորհիվ «Լոկոմոտիվը» կփորձի ետ բերել Ստամբուլում բաց թողած երկու գնդակի տարբերությունը: Գումարած դրան, դժվար թե «Լոկոմոտիվը» մեկ շաբաթում ավելացնի ֆունկցիոնալ եւ խաղային առումով: Ստամբուլում կրած 0:2 հաշվով պարտությունից հետո «Լոկոմոտիվը» ստիպված կլինի բացվել ու առաջ գնալ: Այո՜, կազմ է վերադառնալու Վեդրան Չորլուկան, եւ դա լուրջ օգնություն է «Լոկոմոտիվի» համար, բայց «Ֆեները» ցույց տվեց, որ կարող է եւ ունակ է խաղալ տարածության մեջ: Ճիշտ է` առաջին խաղում թուրքական ակումբը գերբնական ոչ մի բան ցույց չտվեց, բայց հաշվի առնելով այն, որ հարձակման գծում շատ են բարձրակարգ խաղացողները, «Ֆեները» պարտավոր է հարձակման գծում ինչ-որ բան ցույց տալ:

Հետեւաբար, այս անգամ եւս կանգ կառնեմ գրեթե նույն տարբերակի վրա, որն առաջարկել էի առաջին խաղում: Այն ժամանակ առաջարկել էի ստամբուլցիների գոլն առաջին կեսում: Այս անգամ խաղադրույք կկատարեմ երկրորդ խաղակեսում «Ֆեներբախչեի» գոլի վրա: Կրկին իրենը կարող է ասել «Լոկոմոտիվի» խաղային տոնուսի եւ թեթեւության բացակայությունը: Մոսկվացիները կամաց-կամաց հոգնելու են, եւ շատ լուրջ կատարողներով համալրված «Ֆեները» կօգտվի դրանից: Բացի այդ, հաշիվը կստիպի «երկաթուղայիններին» առաջ գնալ: Այնպես որ, ընդմիջումից հետո հյուրերի գոլը տրամաբանական խաղադրույք է:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ. պատասխան հանդիպում
20:00/25 փտր
«Լոկոմոտիվ» - «Ֆեներբախչե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ