«Լիվերպուլ» — «Վեսթ Հեմ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

21:30, 30 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ 2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Մետալիստի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչ և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի «Լիվերպուլ» — «Վեսթ Հեմ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ մերսիսայդցիները վերջապես կկարողանան հաղթել լոնդոնցիներին: 

«Լիվերպուլը» շատ դրական զգացողություններ է ստացել լիգայի գավաթում «Սթոք Սիթիին» հաղթելուց: Կլոպի թիմը իմիջայլոց էր խաղում, եթե ավելի կոպիտ չասենք: Բայց դժվար էր Նորվիչում 5:1-ից հետո այլ բան սպասել: Անցան և գոլ խփեցին: Դե իսկ հիմա «Վեսթ Հեմի» հետ հանդիպումն է, որը մրցաշրջանի ընթացքում արդեն երկու անգամ հաղթել է կարմիրներին: Առաջին անգամ «Էնֆիլդում» դեռ այն ժամանակ, երբ «Լիվերպուլի» հետ աշխատում էր Բրենդան Ռոջերսը: Դե իսկ երկրորդ անգամ վերջերս տանը հաղթեցին: Եվ այդ ժամանակ «Լիվերպուլի» ղեկին արդեն Կլոպն էր: Մերսիսայդցիները շատ պահեր չօգտագործեցին, սակայն «Վեսթ Հեմը» խելացի էր խաղում և արժանի էր հաղթանակի: Կարծում եմ՝ «Լիվերպուլը» չի ցանկանա մրցաշրջանում երրորդ անգամ պարտվել միեւնույն մրցակցին: Տրամադրվածությունը համապատասխան կլինի: Կլոպը մրցաշարային աղյուսակում այն դիրքում չէ, որ անտեսի գավաթային մրցաշարերը: Պետք է ամեն տեղ առավելագույնս տրվել: Այնպես որ, խաղադրույք եմ կատարում հիմնական ժամանակում «Լիվերպուլի» հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
21:30/30 հնվ
«Լիվերպուլ» - «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ