«Լիվերպուլ» — «Վեսթ Բրոմվիչ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:55, 13 դկտ 2017
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 17-րդ տուրի «Լիվերպուլ» — «Վեսթ Բրոմվիչ» հանդիպման վերաբերյալ: Հայազգի փորձագետը կարծում է, որ տանտերերը նվազագունը երեք անգամ կգրավեն մրցակցի դարպասը։ 

Դերբիի անհասկանալի խաղի համար «Լիվերպուլը» կփորձի հատուցել և վստահ հաղթել։ Թիմը առայժմ «օդերում» է և կարողանում է մեծ քանակությամբ պահեր ստեղծել հակառակորդի դարպասին։ Հավանաբար «մերսիսայդցիները» լավագույններից մեկն են հիմա աշխարհում, եթե խոսքը գնում է գրոհելու մասին։

Կոուտինյոն և Ֆիրմինոն մնացել էին պահեստային նստարանին «Էվերթոնի» դեմ խաղում, իսկ հիմա դուրս կգան դաշտ մեկնարկային րոպեներից և Մանեի ու Սալահի հետ միասին կկազմեն հարձակվողական մեծ ուժ։

«Վեսթ Բրոմվիչը» խայտառակ տպավորություն է թողնում։ Թիմը վերջին անգամ հաղթել է օգոստոսին։ Կարծում եմ՝ առաջնության արդյունքներով բիրմինգեմցիները ամենայն հավանականությամբ կլքեն Պրեմիեր լիգան (նրանց փոխարինելու կարող է գալ մեկ այլ բիրմինգեմյան թիմ՝ «Ասթոն Վիլան»)։ Համենայն դեպս մարզչի փոփոխությունը՝ Ալան Պարդյույի գալը, դեռևս մեծ փոփոխությունների չի հանգեցրել։

Խաղադրույք այս հանդիպման համար․ «Լիվերպուլը» նվազագույնը երեք անգամ կգրավի մրցակցի դարպասը։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ 2017-18․ 17-րդ տուր
23:55/13 դկտ
«Լիվերպուլ» — «Վեսթ Բրոմվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ