«Լիվերպուլ» – «Տոտենհեմ»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:30, 05 մյս 2024
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Լիվերպուլ» – «Տոտենհեմ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Տոտենհեմը» 3 անընդմեջ պարտություն է կրել և նման չէ մրցաշրջանի սկզբում փայլուն խաղ ցուցադրող թիմին։ Վերջին 2 հանդիպումների առաջին խաղակեսերում «Տոտենհեմը» հարված չի կատարել դարպասին։ Առանց որևէ հետաքրքիր մտքի են գործում, բայց բնավորության շնորհիվ կարողանում են խաղ վերադառնալ։

«Լիվերպուլը» նույնպես անհաջող է անցկացնում մրցաշրջանի վերջին հատվածը։ Թիմն այլևս չի պայքարում չեմպիոնության համար և սպասում է մրցաշրջանի ավարտին։ Այս մրցաշրջանը վերջինն է լինելու Յուրգեն Կլոպի համար։ Ինձ թվում է, որ վերջին 3 խաղերում մերսիսայդցիները կկարողանան հավաքվել։ Հետաքրքիր մրցակից է լինելու, ստադիոնում էլ երկրպագուները լավ մթնոլորտ կապահովեն։

Այո, կոնֆլիկտ կա Սալահի և Կլոպի միջև, բայց, ընդհանուր առմամբ, «Լիվերպուլը» լավ տրամադրություն ունի։

Ընտրում եմ առաջին խաղակեսում անկյունայիններով «Լիվերպուլի» ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 1․88 գործակցով։ Ընտրում եմ նաև «Լիվերպուլը» կխփի խաղի առաջին գոլը և կհաղթի խաղադրույքը՝ 1․77 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:30/5 մյս
«Լիվերպուլ» – «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:30/5 մյս
«Լիվերպուլ» – «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ