«Լիվերպուլ» – «Սևիլիա»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Մեկ շաբաթ հետո մեկնարկում է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը։ Վերջին ընկերական խաղում «Լիվերպուլը» կմրցի «Սևիլիայի» հետ։
Մերսիսայդյան ակումբը լավ է անցկացրել նախամրցաշրջանային փուլը և հաղթել է բոլոր խաղերում։ Հարձակման գծում թիմը շատ լավ խաղ է ցուցադրել, շատ է գոլային պահեր ստեղծել։ Պրեսինգի առումով էլ «Լիվերպուլը» խնդիրներ չի ունեցել։ Առանց գնդակի խաղի հետ կապված հարցեր կան, թիմը շատ է թույլ տվել մրցակիցներին գոլային պահեր ստեղծել սեփական դարպասի մոտ։ Ընդհանուր առմամբ, Արնե Սլոտի թիմը լավ մարզավիճակում է։
«Սևիլիան» նույնպես հաղթել է բոլոր ընկերական խաղերում, սակայն հրաշքներ պետք չէ սպասել իսպանական ակումբից։ Նախորդ մրցաշրջանը վատագույններից էր ակումբի համար։ Նոր մարզիչը կազմի ընտրության հարցում խնդիրներ չի ունենա, քանի որ ամռանը թիմը մի քանի տրանսֆեր է իրականացրել։
Ամեն դեպքում, «Լիվերպուլը» հիմա ավելի ուժեղ է։ Մերսիսայդցիները կվերահսկեն խաղը։
Ընտրում եմ «Լիվերպուլի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․66 գործակցով։ Ընտրում եմ նաև «Լիվերպուլի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․87 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: