«Լիվերպուլ» — «Սաութհեմփթոն». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

16:30, 07 մյս 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Լիվերպուլ» — «Սաութհեմփթոն» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը հաղթանակ կտանեն:  

Այո, վերջին երեք խաղերում, որոնցից բոլորը կայացել են այս մրցաշրջանում, «Լիվերպուլը» ոչ մի գոլ չի խփել «Սաութհեմփթոնին»: Բայց այն ուրիշ «Սաութհեմփթոն» էր՝ թիմը լավ մարզավիճակում էր, վստահ շարժվում էր մրցաշարային աղյուսակում և ձգտում էր Լիգայի գավաթի եզրափակչին:

Վերջին ժամանակներս «սրբերն» արդեն արձակուրդների մեջ են: Թիմին Եվրոպան չի շողշողում, իսկ մի փոքր ավելի բարձր տեղի համար պայքարելը թեկուզ և ակումբին խոստանում բարձր պարգևավճարներ Պրեմիեր լիգայից, խաղացողներին այդքան չի մոտիվացնում:

Վերջին երեք խաղերում «Սաութհեմփթոնը» պարտվել է երկու անգամ՝ միևնույն ժամանակ բաց թողնելով 7 գնդակ:

«Լիվերպուլը» մանչեսթերյան երկու թիմերի ձախողումներից և նախորդ տուրում սեփական հաղթանակից հետո կրկին ֆավորիտ է Չեմպիոնների լիգայում տեղի համար մրցավազքում: Երեք հաղթանակներն ապահովում են մերսիսայդցիներին բաղձալի ուղեգիրը, և մնացած խաղերի օրացույցը խոսում է այն մասին, որ Կլոպի թիմը մեծ խնդիրների չպետք է հանդիպի՝ «Սաութհեմփթոնից» հետո «Լիվերպուլին» մնում է խաղալ «Վեսթ Հեմի» ու «Միդլսբրոյի» հետ:

«Ուոթֆորդի» նկատմամբ արտագնա հաղթանակը «Փելասի» հետ անհաջողությունից հետո շատ բարձրացրեց թիմի մարտական ոգին: Այո, վնասվածք է ստացել Կոուտինյոն, բայց Լալլանայի շարք վերադառնալը շատ պետք կգա և՛ կիրակի, և դրանից հետո մնացած երկու տուրերում:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 36-րդ տուր
16:30/7 մյս
«Լիվերպուլ» - «Սաութհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ