«Լիվերպուլ» – «Ռեալ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 28 մյս 2022
Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել անգլիական «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Եվրագավաթներից երկուսի խաղարկություններն ավարտված են, առջևում գլխավորն է: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Եվրոպայի ուժեղագույն ակումբի կոչման համար կպայքարեն «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը»:

Նախկինում այս թիմերը երկու անգամ հանդիպել են եզրափակիչում. 1981-ին 1։0 հաշվով հաղթել է անգլիական ակումբը, իսկ 2018-ին «Արքայական» ակումբը 3։1 հաշվով ռևանշ է վերցրել: Հատկանշական է, որ ինչպես և 1981-ին, թիմերը կհանդիպեն Փարիզում, բայց այս անգամ «Ստադ դը Ֆրանսում»:

Ընդհանրապես, եզրափակիչների համար ծայրահեղ բարդ է կանխատեսում անելը: Թիմերի անցած ճանապարհներն ու այդ ընթացքում ցույց տված որակներն այստեղ կարող են ոչ մի դեր չխաղալ: Եզրափակիչը մեկ խաղից բաղկացած առանձին մրցաշար է. ճակատամարտ, որը վճռում է պատերազմի ելքը: Եվ դրա արժեքը գնահատելով՝ թիմերը հաճախ հրաժարվում են իրենց սովորական խաղից ու փորձում են ամեն գնով արդյունք կորզել:

Տեսականորեն, ֆավորիտը «Լիվերպուլն» է: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն ավելի կայուն է, ավելի վստահ է հասել եզրափակիչ ու, առհասարակ, ավելի բալանսավորված կազմ ունի: Բարդ է պատկերացնել պաշտպանություն, որն այսօրվա «Լիվերպուլը» չկարողանա բացել, իսկ իր վերջին գծում մերսիսայդյան ակումբն ունի ֆուտբոլիստների հրաշալի ընտրություն: Բայց հենց այս մասին եմ գրել քիչ վերևում. եզրափակիչում այդ ամենը կարող է երկրորդ պլան մղվել: Նման խաղերում առաջնային են փորձը, վստահությունը սեփական ուժերին և, իհարկե, հաջողությունը: Բոլոր այս գործոններով Մադրիդը հավասարը չունի Հին աշխարհում: Իսկ եթե գործընթացն էլ ամեն ինչ տեսած ու հաղթած մարզիչ է ղեկավարում, ամեն ինչ ավելի խոստումնալից է դառնում:

Յուրգեն Կլոպն այսօրվա տակտիկական հանճարներից մեկն է, նրան այդ գործոնում երբեմն ծնկի բերել միայն Պեպ Գվարդիոլան է կարողանում: Կառլո Անչելոտին չափազանց խելացի է, որպեսզի գերմանացու հետ բարդ համակարգերի պայքարի մեջ մտնի: Նա պարզապես կզիջի գնդակն ու կսպասի: Մարտավարություն, որը «Ռեալին» օգնեց փլեյ-օֆի նախորդ երեք փուլերում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հրաժարվել աշխատող տարբերակից: Կլոպի հաջողության բանալին մրցակցին արագ շոկի ենթարկելու մեջ է: Եթե «Լիվերպուլը» կարողանա երկու գնդակի առավելություն ստանալ, իսկ հետո առանց մրցակցին խղճալու էլի գոլեր խփել հակագրոհների ժամանակ, ապա կհաղթի: Իսկ եթե մոտավոր հավասարությունը ձգվի մինչև հանդիպման ավարտը կամ խաղը տեղափոխվի լրացուցիչ ժամանակ, ավելի մեծ կլինի «Ռեալի» հաղթելու հնարավորությունը: Ես ավելի հակված եմ երկրորդ տարբերակին. նման ուղի անցած թիմը «դատապարտված» է գավաթը նվաճելու:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/28 մյս
«Լիվերպուլ» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ