«Լիվերպուլ» – «Ռեալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:59, 21 փտր 2023
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Լիվերպուլ» – «Ռեալ» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Քննարկենք Չեմպիոնների լիգայի նախորդ եզրափակիչի ռեմեյքը։ Այդ խաղում շատերի համար անսպասելի հաղթեց «Ռեալը»։ Սա Անչելոտիի ու Կլոպի 5-րդ դիմակայությունն է։ Կլոպին ու «Լիվերպուլին» դեռ չի հաջողվել հաղթել «Ռեալին»։

Ինչպես երևում է, «Լիվերպուլի» ճգնաժամն անցյալում է։ «Կարմիրները» հաղթել են նախորդ երկու խաղերում՝ սեփական դարպասը պահելով անառիկ։ Վերադարձել են Ժոտան ու Ֆիրմինոն։ Հիմա Յուրգեն Կլոպն ավելի շատ տարբերակներ ունի առջևի գծում։ Գերմանացի մասնագետն իր ձեռքի տակ ունի «նյութ», որը չկար մեկ ամիս առաջ։

«Ռեալի» հետ ևս ամեն բան կարգին է։ Անչելոտիի թիմը տարել է չորս անընդմեջ հաղթանակ՝ խփելով 15 գոլ։ Սակայն եղել են աշխարհի ակումբային առաջնության ու Լա լիգայի այնպիսի խաղեր, որտեղ մրցակիցները թոփ մակարդակի չէին։

Եթե խոսենք խաղի ելքի մասին, ապա բոլոր երեք տարբերակներն էլ հնարավոր են։ Հասկանալի է, որ «Լիվերպուլն» ագրեսիվ է գործելու «Էնֆիլդում», հատկապես՝ առաջին խաղակեսում։ Սակայն «Ռեալի» դեմ դա կարող է կործանարար լինել, քանի որ «Արքայական ակումբը» հրաշալի է գործում, երբ մրցակիցը բացվում է։

Կարծում եմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն այս խաղում։ Խաղի ելքի վերաբերյալ կանխատեսումից զերծ կմնամ։ Ուշադրություն կդարձնեի նաև կանոնների խախտումներին, որոնք «Լիվերպուլի» կատարմամբ ավելի շատ կլինեն։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ՉԼ
23:59/21 փտր
«Լիվերպուլ» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ՉԼ
23:59/21 փտր
«Լիվերպուլ» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ