«Լիվերպուլ» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 28 մյս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Լիվերպուլ» – «Ռեալ» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման վերաբերյալ։

Ամենադժվար կանխատեսելի խաղերը եզրափակիչներն են, քանի որ դիմակայությունը բաղկացած է մեկ հանդիպումից։ Այսպիսի խաղերում կանխատեսում կատարելն ամենաանշնորհակալ գործն է։ Մարզիչները շատ հաճախ փոխում են իրենց գործելաոճը և թիմի խաղաոճը։ Օրինակ՝ 1 գոլ խփելուց հետո հարձակողական ֆուտբոլ դավանող թիմը սկսում է մեծ ուժերով պաշտպանվել և պահել հաշիվը։ Բայց այս խաղում ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ, քանի որ թե՛ «Լիվերպուլը», թե՛ «Ռեալն» ունեն պլան A, B, C, D: Այս թիմերի մարզիչներն են Յուրգեն Կլոպը և Կառլո Անչելոտին։

Գերմանացի մասնագետն այս տարի «Լիվերպուլի» հետ արդեն 2 գավաթ նվաճել է՝ 2-ն էլ լոկալ։ Իսկ Կառլո Անչելոտին «Ռեալի» հետ դարձել է Լա լիգայի չեմպիոն և կարող է ռեկորդային՝ 4-րդ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթն ու դեռևս երկար ժամանակով դառնալ անհասանելի բոլոր մարզիչների համար։

Կազմերի հետ կապված թիմերը խնդիրներ չունեն։ «Լիվերպուլը» զրկվել է միայն Տիագո Ալկանտարայից։ Այդ մասին հայտնի է դարձել վերջին օրերի ընթացքում։ Մնացած բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են եզրափակիչին։

ԱՊԼ-ի վերջին տուրի խաղում, որտեղ «Լիվերպուլը» մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել «Վուլվերհեմփթոնին», Սալահը և Վան Դայկը մնացել էին պահեստայինների նստարանին, բայց, անհրաժեշտությունից ելնելով, Կլոպը դաշտ դուրս բերեց եգիպտոսցի հարձակվողին։ Նրա անմիջական մասնակցությամբ «Լիվերպուլը» հաղթեց, բայց դա չօգնեց թիմին չեմպիոն դառնալ։

Մենք գիտենք, որ «Ռեալն» ավելի լավ է խաղում, երբ առաջինն է գոլ բաց թողնում, բայց այս անգամ լինելու է հակառակը։ Եթե այս խաղում գոլ գրանցվի, ապա այն խփելու է «Ռեալը»։ Իմ կանխատեսումն է «Ռեալն» առաջինը գոլ կխփի խաղադրույքը՝ 2․26 գործակցով։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/28 մյս
«Լիվերպուլ» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ