«Լիվերպուլ» — «ՌԲ Լեյպցիգ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 02 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Լիվերպուլ» — «ՌԲ Լեյպցիգ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում արդյունավետ խաղի վրա:

«Լիվերպուլը» ներքին առաջնությունում պարզապես անորսալի է։ Անգլիական Պրեմիեր Լիգայում մերսիսայդյան ակումբը ոչ մի շանս չի տալիս «Մանչեսթեր Սիթիին» ու մրցակիցներին։ 7 խաղ, 7 հաղթանակ։ «Սիթին» հետ է մնում մրցակցից արդեն 5 միավորով։ Բացի դրանից, ակումբն ունի լավագույն ցուցանիշը խփած և բաց թողած գոլերի տեսանկյունից։ 18 գոլ 7 խաղում ամենաուժեղ ցուցանիշը։

Փոխարենը ՉԼ-ում ակումբն անհաջող է մեկնարկել։ Յուրգեն Կլոպի թիմը Նեապոլ էր ժամանել բարձր տրամադրությամբ, սակայն այնտեղից հեռացավ 0 միիավորով՝ 0-2։ Հասկանալի է՝ «Նապոլին» լուրջ թիմ է, իսկ «ՌԲ Լեյպցիգը՝ լրիվ այլ։ Այս անգամ գերմանացի մասնագետը պետք է փոխի խաղն ու խաղաոճը՝ նման կարգի թիմի հետ խաղում հաղթանակի հասնելու համար։

Այնպես չէ, որ «ՌԲ Լեյպցիգը» իր ներքին առաջնությունում ոչինչ չի անում։ Այնտեղ 9 տուր է տեղի ունեցել, որոնցից 8-ում «ցլերը» հաղթանակ են տարել։ Այո, Ավստրիայի նախորդ տարվա չեմպիոնը վստահ է սկսել առաջնությունը։ Թեպետ ի տարբերություն «Լիվերպուլի» միավորներ կորցրել է ներքին առաջնությունում, բայց փոխարենը «Լեյպցիգը» քարուքանդ է է արել «Գենկին» ՉԼ մեկնարկային տուրում։ Բարդ խաղ է սպասում։

Երկու թիմերն էլ չունեն լլուրջ կորուստներ մեկնարկային կազմի հետ, ուստի ենթադրելի է, որ կլինեն գոլեր։ Բայց իմ կարծիքով գոլ է խփելու բացառապես «Լիվերպուլը»։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/2 հկտ
«Լիվերպուլ» — «ՌԲ Լեյպցիգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ