«Լիվերպուլ» — «Քրիստալ Փելաս». Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

19:30, 23 ապր 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը վիդեոկանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի «Լիվերպուլ» — «Քրիստալ Փելաս» հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ տանտերերը չեն պարտվի, բայց երկու թիմերն էլ գոլ կխփեն: 

https://youtu.be/s5DpkyIRCUg

«Լիվերպուլ» — «Քրիստալ Փելաս». «Լիվերպուլը» սովորել է հաղթանակի հասնել, ինչպես ասվում է, ատամները սեղմած, այն, ինչի մասին երկար ժամանակ խոսում էր Կլոպը և թիմին երկար ժամանակ չէր հաջողվում անել՝ հանդիպելով մրցաշարային աղյուսակի ստորին հատվածի թիմերի հետ: Վերջին երկու տուրերում «Լիվերպուլը» հաղթել է «Սթոքին» և «Վեսթ Բրոմվիչին»: Ցույց են տվել այն մարտական որակները, որը թիմին չէր բավականացնում՝ հանդիպելով լուրջ մրցակցության:

Դրանից առաջ էլ դերբիում հաղթանակ էր տարվել «Էվերթոնի» նկատմամբ, ընդ որում մրցակիցն այդ խաղում չափազանց կոպիտ էր գործում: Այնուամենայնիվ «Լիվերպուլն» անցավ այդ դժվարությունները և հայտնվեց եզրափակիչ մասում: Մինչ բաղձալի Չեմպիոնների լիգան մնացել է ընդամենը 5 տուր: Եթե «Լիվերպուլն» անցնի այս հանդիպումներն առանց անսպասելի անակնկալների, ապա Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում թիմը վերջիվերջո կհայտնվի:

Ինչ վերաբերում է «Քրիստալ Փելասին», ապա այս թիմը մարզավիճակի մեջ է, ընդ որում շատ լավ մարզավիճակում: Վերջին 7 տուրերում թիմը 5 հաղթանակ է տարել: Կարելի է վստահաբար ասել, որ Սեմ Էլարդայսը կրկին կպահպանի իր տեղը Պրեմիեր լիգայում: Հիշեցենենք, որ նա համարվում է այն մարզիչը, ով ոչ մի անգամ դուրս չի թռել ԱՊԼ-ից, թեև, որպես կանոն, մարզել է միջակ թիմերին: «Փելասում» չի խաղալու Մամադու Սախոն, ով վերջին խաղերում դարձել էր թիմի լավագույն պաշտպանը: «Լիվերպուլի» հետ վարձակալական համաձայնության պայմաններով ֆրանսիացին իրավունք չունի մասնակցել իր թիմի դեմ խաղերին: Այնուամենայնիվ խաղալու է և Բենտեկեն, և Զահան, ովքեր շատ լավ մարզավիճակում են, ինչը մենք, ի դեպ, տեսանք Ռուսաստանի հավաքականի դեմ խաղերում:

Բենտեկեն, ինչպես սովորաբար, կցանկանա բոլորին ցույց տալ, թե ինչի է ընդունակ իր նախկին թիմի դեմ խաղում: Զահան ցանկանում է տեղափոխվել եվրոպական ֆուտբոլի գրանդներից մեկում և բնականաբար այսպիսի մեծ խաղում կխաղա իր մաքսիմումով: «Լիվերպուլի» մոտ վերջիվերջո խնդիրները պաշտպանության հետ կանոնավոր լինում են: Բացի այդ, մկանային վնասվածքներ ունեն Կլավանը և Մատիպը: Փաստ չէ, որ Մատիպը, ով վերջին խաղերում թիմի լավագույն խաղացողներից մեկն էր, կխաղա:

«Փելասը» հենց այն թիմն է, որը հատկապես վտանգավոր է պայքարի մեջ, ուժային պայքարում, «երկրորդ հարկում» կարող է հաջողության հասնել: Ինձ թվում է, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն այս խաղում: Ցանկալի է, իհարկե, ընտրել այնպիսի տարբերակ, ինչպիսին «Լիվերպուլի հաղթանակ և երկուսն էլ կխփենն» է երեք ու ավել գործակցով, բայց , հավանաբար, կարելի է մի քիչ զգուշավոր լինել և խաղալ «1X և երկուսն էլ կխփեն» տարբերակով: Այդ իրադարձության գործակիցը նույնպես լիովին գրավիչ է՝ 2,05: Արթուր Պետրոսյանն էր, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 34-րդ տուր
19:30/23 ապր
«Լիվերպուլ» - «Քրիստալ Փելաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ