«Լիվերպուլ» — «Նյուքասլ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

21:30, 03 մրտ 2018
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 29-րդ տուրի «Լիվերպուլ» — «Նյուքասլ» հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետի կարծիքով թիմերը կփոխանակվեն գոլերով, իսկ գոլերի տոտալը կանցնի (2,5)-ը։ 

«Լիվերպուլի» համար այս հանդիպումը շատ ավելի կարևոր է քան երեք օր անց կայանալիք ՉԼ-ի հանդիպումը։ Պատճառը շատ պարզ է։ Անգլիայում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար պայքարը շարունակվում է, իսկ ՉԼ-ում անգլիական ակումբը արդեն ապահովել է տեղը քարորդ եզրափակչում։

«Կարմիրները» պայքարում ու կռվում են, բայց «Նյուքասլը» կբարդացնի նրանց կյանքը։ Պաշտպանությունում նրանք գործում են Բենիտեսի թիմերի պես՝ ամուր, իսկ հարձակման գծում վերջապես աչքի ընկավ Դուայթ Գեյթը՝ խփելով իր առաջին գնդակը այս տարի։

Տանտերերը մեծ ճնշում կգործադրեն հյուրերի վրա, բայց կարծում եմ, որ մեծ մասամբ դա տեղի կունենա խաղի երկրորդ հատվածում։ Երկու թիմերն էլ աչքի կընկնեն, և նվազագույնը երեք գնդակ կլինի խաղում։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ 2017-18․ 29-րդ տուր
21:30/3 մրտ
«Լիվերպուլ» — «Նյուքասլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ