«Լիվերպուլ» – «Նյուքասլ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 31 օգս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Լիվերպուլ» – «Նյուքասլ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Տարվա վերջում աշխարհի առաջնության առկայությունը Եվրոպայում ակումբային հանդիպումները դարձրել է հաճախակի հանդիպող երևույթ: Թիմերը մինչև տարվա վերջ կխաղան առանց հանգստանալու. առավել շատ կտուժեն անգլիական ակումբները, որոնց օրացույցն առանց դա էլ մեղմ չէր: Պրեմիեր լիգայում շաբաթվա մեջ մեկնարկել է հինգերորդ տուրը, որից առանձնացրել եմ «Լիվերպուլ» – «Նյուքասլ» դիմակայությունը:

Սարսափելի մեկնարկից հետո մերսիսայդյան գրանդը հանգստացրեց իր երկրպագուներին՝ 9 անպատասխան գնդակ ուղարկելով «Բորնմութի» դարպասը: Դա, իհարկե, բոլոր խնդիրների լուծում չէր, բայց Յուրգեն Կլոպի ու տղաների տրամադրությունը հաստատ բարձրացրեց: Առջևում երկրորդ անընդմեջ տնային խաղն է, բայց մրցակիցն այս անգամ ավելի «պինդ ընկույզ» է: «Նյուքասլը» մեկնարկային չորս տուրում պարտություն չի կրել, սակայն հաղթել է ընդամենը մեկ անգամ: Էդդի Հաուի գլխավորած թիմը մոտ էր մեկնարկի գլխավոր անակնկալին, երբ երրորդ տուրում 3։1 հաշվով հաղթում էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Բայց պահպանել հաղթանակը չստացվեց: Չնայած դրան, «Կաչաղակները» մամուլում վաստակեցին հերթական դրական արձագանքը և շարունակում են իրենց պայքարը վաղուց սպասված եվրագավաթների համար:

Ամռանը «Նյուքասլն» իսկական իրարանցում առաջացրեց տրանսֆերային շուկայում: Շուրջ քսան գործարք, ինչի արդյունքում թիմը համալրված է բոլոր օղակներում: Այո, ձեռքբերումների մեծամասնությունն աստղային չեն, բայց դա իր հերթին կգա վերը նշված եվրագավաթային ուղեգիրը ձեռք բերելուց հետո: «Նյուքասլում» հավաքվել է իսկական մարտական կոլեկտիվ, որտեղ այս պահին նաև առաջատար է ընդգծվել: Ալան Սեն-Մաքսիմենը փայլուն ֆուտբոլ է խաղում և լրջորեն թակում է աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դռները: 25 տարեկանում նա ունի «Եռագույնների» կազմում նորամուտը նշելու բոլոր նախադրյալները և կարող է հայտնվել Կատար մեկնող ֆուտբոլիստների շարքում:

Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ապա Կլոպի թիմը ծանր մեկնարկից հետո ուշքի է գալիս և փորձում է վերադառնալ մրցաշարային աղյուսակի վերին հատված: «Բորնմութի» ջախջախումը չի նշանակում, որ մոտավորապես նույնը սպասում է «Նյուքասլին»: Այստեղ պայքարն ավելի թեժ է լինելու: Ընդհանրապես չեմ բացառում լիվերպուլցիների հաղթանակը, բայց դա չի լինի վստահ հաշվով: «Նյուքասլը», եթե անգամ պարտվի, չի զիջի մեկ գնդակից ավելի տարբերությամբ: Կարծում եմ՝ հենց դրա վրա կարելի է դնել շեշտը, Հաուի թիմը Պրեմիեր լիգայում դեռ շատ կաղմկի:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ
23:00/31 օգս
«Լիվերպուլ» - «Նյուքասլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ