«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի վիդեոկանխատեսումը
Բարև ձեզ, սիրելի ֆուտբոլասերներ, ես մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն եմ և առաջիկա 2-3 րոպեների ընթացքում ձեզ առաջարկում եմ տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն, որտեղ տեղի կունենա ինչպես անգլիական, այնպես էլ եվրոպական ֆուտբոլային ուիքենդի ամենակենտրոնական հանդիպումը. «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում իրար հետ կմրցեն «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիական դերբի, դասական դերբի, թեպետ քաղաքային չէ, բայց ընդհանրապես սա համարվում է անգլիական ամենասկզբունքային դիմակայությունը: Ունի շուրջ երկդարյա պատմություն, դեռևս 19-րդ դարի վերջից այս թիմերը պայքարում են իրար հետ, միշտ գրանցվում են հետաքրքիր արդյունքներ, թեպետ լինում են նաև 0:0-ներ, բայց կարմիր քարտերով լեցուն, դեղին քարտերով, գոլերով գեղեցիկ: Այսօրվա հանդիպումը, իմ կարծիքով, առանձնանում է երկու կոլորիտային մարզիչների մենամարտով՝ Յուրգեն Կլոպն ընդդեմ Ժոզե Մոուրինյոյի: Երկուսն էլ այսօր մեծ դեր ունեն համաշխարհային ֆուտբոլում և նաև արդեն անգլիական ֆուտբոլում:
Նախ՝ երկու թիմերի ճամբարներից խոսենք. «Լիվերպուլում» կարծես թե ամեն ինչ կարգին է, ամենակարևորը՝ բարոյահոգեբանական մթնոլորտը, վերջապես վերականգնվել է հաղթողի հոգեբանությունը, այն սերմանվել է Յուրգեն Կլոպի կողմից, ինչը չէր լինում Բրենդան Ռոջերսի ժամանակ, երբ «Լիվերպուլը» բաց թողեց չեմպիոնությունը: Ինչևէ, «Լիվերպուլը» կադրային խնդիրներ չունի: Նույնը կարելի է ասել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, միայն Ֆիլ Ջոնսն է բացակայում, նա դեռ երկար կբացակայի: Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանը և Լյուկ Շոուն պատրաստ են խաղին, թեպետ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Մխիթարյանը ամբողջովին պատրաստ չէ, բայց այնուամենայնիվ, նրան պետք է սպասել խաղադաշտում: Անձամբ իմ կարծիքով՝ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է խաղալ մեկ խաղակես: Լավ կլինի, որ դա լինի երկրորդ կեսում, որովհետև մեկնարկային ճնշումն ավելի ծանր կլինի: Բացի դրանից, Հենրիխ Մխիթարյանը շատ լավ է մտնում խաղի մեջ երկրորդ խաղակեսում, ինչը բազմիցս ցույց է տվել նաև Դորտմունդի «Բորուսիայում» խաղալու ժամանակահատվածում: Ինչպես նաև, մենք սպասում ենք Հենրիխ Մխիթարյան-Յուրգեն Կլոպ երկխոսությանը: Կադրում նրանք հաստատ կլինեն:
Ահա այսպիսի կանխատեսում եմ մտածել. թեպետ ֆավորիտ համարում եմ «Լիվերպուլին», կարծում եմ, Vivaro-ի շնորհիվ ամենառեալ խաղադրույքը դա Զլատան Իբրահիմովիչի գոլի հեղինակ դառնալու տարբերակն է, ինչի համար Vivaro-ն սահմանել է 2,37 գործակից: Այնպես որ, եթե համաձայն եք այս խաղադրույքի հետ, այցելեք Vivaro, խաղադրույք կատարեք և խաղացեք հաճույքի համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: