«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Մաքսիմ Կալինիչենկոյի վիդեոկանխատեսումը

18:05, 17 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկը ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 22-րդ տուրի «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ:

https://youtu.be/IfVm9vmEX00

Բարև ձեզ, ձեզ հետ «Բուքմեյքերների Ռեյտինգն» է, և նրա մշտական փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն:

Կրկին Պրեմիեր լիգա, և կրկին թոփ հանդիպում (անձամբ ինձ համար): «Լիվերպուլը» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Հանդիպման մասին բանավեճերը անգլիական ֆուտբոլի հնագույն մշակույթի մի մասն են կազմում: Այս խաղն այն դիմակայությունների թվին է պատկանում, որոնք անկախ մրցաշարային տեսանկյունից, լարված, հետաքրքիր ու թոփ հանդիպում են համարվում: Հույս ունեմ, որ թեժ «կռիվ» կլինի, չնայած «Մանչեսթեր Յունայթեդն» այնպիսի խաղ չի ցուցադրում, որը հնարավոր է «կռիվ» անվանել, այն ավելի շատ զբոսանքի է նման:

Բայց դա չի նշանակում, որ «Մանչեսթերը» չի կարողանում ֆուտբոլ խաղալ: Կարողանում է: Լուի վան Գալի ոճը ոչ բոլորին է դուր գալիս, այդ թվում նաև ինձ: Արդյունքը միշտ առաջնայինն է, և քանի որ Լուի վան Գալը դեռ մանչեսթերցիների ղեկին է, ապա ղեկավարությունը գոհ է:

«Լիվերպուլն» «Արսենալի» դեմ հանդիպման ժամանակ և՛ լավ խաղ, և հաղթանակի հասնելու մեծ կամք դրսևորեց: Նման խաղում ամեն ինչ շտկել և հասցնել ոչ-ոքիի. այս ամենը խոսում է թիմի պաշարի մասին: Իրենց նախորդ խաղերը «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» 3:3 հաշվով են ավարտել, բայց ինչպես Օդեսսայում են ասում, դրանք 2 տարբեր պատմություններ են: Եթե «Լիվերպուլը» դրական է վերաբերվում այդ ոչ-ոքիին, ապա մանկունիացիները ուրախանալու ոչինչ չունեն:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, կարծում եմ, որ մոտակա խաղում հաղթողը չի բացահայտվի: Կարծում եմ՝ ոչ-ոքի կլինի: Չգիտեմ, թե արդյոք կգրանցվի՞ այնպիսի պատկեր, ինչպիսին այս թիմերի վերջին խաղերում էր, բայց ես չեմ հավատում 3:3 հաշվին, չնայած խաղադրույք եմ կատարում ոչ-ոքիի վրա: Արդյունավետ կլինի այն, թե գոլազուրկ, դժվար է ասել: Թիմերի նման թրիլլերային խաղերից հետո լինում է, որ նրանք դադարում են գոլ խփել: Այս խաղում նման բան հնարավոր է:

Իմ խաղադրույքը — ոչ-ոքի:

Ձեր հետ Մաքսիմ Կալինիչենկոն էր, մինչ նոր հանդիպում:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 22-րդ տուր
18:05/17 հնվ
«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 75%
Չի՛ հաղթի 25%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ