«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի». Նիկիտա Կովալչուկի վիդեոկանխատեսումը

20:30, 28 փտր 2016
Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ:

https://youtu.be/aWn2J0q9fx0

«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի»! Սա Պելլեգրինիի համար հեռանալուց առաջ  տիտղոս նվաճելու շանս է, իսկ Կլոպը հնարավորություն ունի խնդիրներ ունեցող «Լիվերպուլի» հետ մրցանակ շահել:

Կարծում եմ, որ «Լիվերպուլը» կհաղթի: Հարցն այն չէ, որ «Սիթին» ինձ դուր չի գալիս, այլ այն, որ «քաղաքաբնակները» Կիևի «Դինամոյի» դեմ խաղում ցույց տվեցին, որ կարող են հաղթել ուժեղ մրցակիցներին, որ բավական ուժեղ թիմ են, բայց պահեստայինների նստարանը երկար չէ: Միևնույն ժամանակ «Լիվերպուլը» թիմ է, որն ունի նույն խնդիրները, բայց ունի նաև Յուրգեն Կլոպ:

Մանուել Պելլեգրինին չի կարող իր ֆուտբոլիսնտներին գլխից բարձր ձեռքբերումների համար ոգեշնչել: Նա չի ստիպի և չի կարող իր ֆուտբոլիստներին ստիպել ցատկել այրվող օղակի մեջ: Նա կարող է ընդամենը առաջարկել նրանց քայլել շատ փափուկ գորգի վրայով:

Ինչ վերաբերում է Յուրգեն Կլոպին, երբ նա դեմքի խենթ արտահայտություն է ընդունում, ապա մարդիկ պատրաստ են մեռնել, միայն թե նրանից «քաղցր» խոսքեր չլսեն:

Կցանկանայի, որ «Լիվերպուլը» նվաճի տիտղոսը: Դա շատ գեղեցիկ կլինի: Գումարած այս ամենին, «Լիվերպուլը» հիմա վատ մարզավիճակում չէ: Խաղադրույք եմ կատարում «Լիվերպուլի» հաղթանակի վրա, որ Կլոպը կարմիրների ղեկին առաջին տիտղոսը կնվաճի: Կարծում եմ, որ հենց այդպես էլ կլինի:

Համաձայն եք ինձ հետ, թե ոչ՝ գրեք մեկնաբանություններում: Ձեզ հետ Նիկիտա Կովալչուկն էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Պարտված
Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ
20:30/28 փտր
«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ