«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի»․ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը

19:30, 03 հկտ 2021
Մարզական լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Տիմուր Ժուրավելը կանխատեսում է կատարել «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Բոլորովին վերջերս «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» դիմակայության վերնագիրը մեծ իրադարձություն էր համարվում՝ Գվարդիոլան ընդդեմ Կլոպի։ Մի շարք պարտություններից հետո Գվարդիոլան կարողացավ հարմարվել գերմանացի մասնագետին և լուծեց ռեբուսը։ Բայց այժմ սրությունը մի փոքր պակասել է։ Այս թիմերի միջև հանդիպումներն այնքան էլ ինտրիգային չեն։ Դրան գումարած՝ եկել է Թոմաս Տուխելը և Անգլիայում այժմ այլ պայքար է ծավալվել։

Այնուամենայնիվ, սա հետաքրքիր դիմակայություն է։ Խաղում են չեմպիոնի կոչման 2 հավակնորդներ։ Հաշվի առնելով թիմերի մարզավիճակները՝ կարծում եմ, որ խաղը գոլառատ է լինելու, ենթադրում եմ՝ 2 թիմերն էլ գոլ են խփելու։

Նկատեք, թե ինչպես է շարժվում «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքաբնակները» 1 շաբաթվա ընթացքում տարբեր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում։ Փարիզում նրանք վատ խաղացին, այժմ ժամանակն է ինչ-որ հետաքրքիր բան ցուցադրել, դրա համար էլ «Սիթին» պետք է անպայման գոլ խփի։ Հարձակման գծում թեժ է լինելու և թիմերից մեկն անպայման իր շանսն օգտագործելու է, առավել ևս, որ «Լիվերպուլը» 3 գնդակ էր բաց թողել «Բրենտֆորդի» հետ մրցավեճում։

Այն, որ «Լիվերպուլը» գոլ կխփի, ոչ մի կասկած չի հարուցում, որովհետև Կլոպի մոտ ամեն ինչ կարգին է առջևի գծում։ Թիմն օգտագործում է իր պահերը։ Սալահը հիանալի մարզավիճակում է։ Գոլեր կլինեն, խաղի արժեքն այնքան էլ բարձր չէ, ինչպես սովորաբար լինում է եզրափակիչ տուրերում, իսկ դա արդյունավետ կդարձնի մրցավեճը։ Կարծում եմ՝ այս դիմակայությունում 2 թիմերն էլ գոլ կխփեն։

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
19:30/3 հկտ
«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ