«Լիվերպուլ» — «Լեսթեր». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 26 դկտ 2015

«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերությունների մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Լիվերպուլ» — «Լեսթեր» խաղի վերաբերյալ: Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը կկարողանան ընդհատել «աղվեսների» հաղթարշավը:

«Լեսթերի» ելույթներն, անկասկած, զարմացնում են բոլորին: Թիմը Սուրբ ծննդյան տոներին կգնա առաջատարի կարգավիճակով: Վաղ թե ուշ ցանկացած շարք ավարտվում է: «Լեսթերը» վաղուց պարտություն չի կրել, բայց հիմա խաղալու է մի թիմի դեմ, որը վերջին խաղերը ձախողել է: Արդեն 3 տուր անընդմեջ «Լիվերպուլը» չի կարողանում հաղթել: Հատկապես ցավալի էր «Ուոթֆորդից» կրած 3:0 հաշվով պարտությունը: Վստահ եմ, որ «Լեսթերի» դեմ խաղում Յուրգեն Կլոպպը ինչ-որ բան կմտածի: Ես հետևել եմ կարմիրների գործողություններին «Ուոթֆորդի» դեմ խաղում և չէի ասի, թե հյուրերն այնքան վատ հանդես եկան, որքան հաշիվն է ցույց տալիս: Ինչ-որ բան չբավականացրեց «Լիվերպուլին» «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում: Եկել է «Լեսթերին» կանգնեցնելու պահը: Դա անելու համար «Լիվերպուլն» ունի բոլոր ռեսուրսները: Չմոռանանք, որ մերսիսայդցիները խաղալու են «Էնֆիլդում»:

Առաջարկում եմ խաղալ «Լիվերպուլի» հաղթանակի վրա: Կարծում եմ՝ 1.92-ը լավ գործակից է: Գիտեմ, որ «Լեսթերը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթել է «Էվերթոնին», ինչին քչերն էին սպասում, ինչպես նաև սեփական դաշտում հաղթել է «Չելսիին»: Կլաուդիո Ռանյերիի թիմը վաղուց չի պարտվել, և ընդհանրապես, այս մրցաշրջանում միայն 1 անգամ է զիջել հակառակորդին: Կարծում եմ, որ եկել է պարտվելու ժամանակը: Այո՛, Ռանյերին ասում է, որ թիմը ոչ մի ճնշում չի զգում և ֆուտբոլիստները հաճույք են ստանում, բայց ներքին ձայնս հուշում է, որ «Լիվերպուլը» կարող է կանգնեցնել ԱՊԼ-ի առաջատարին:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 18-րդ տուր
19:00/26 դկտ
«Լիվերպուլ» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ