«Լիվերպուլ» — «Լեսթեր». Դենիս Կազանսկու կանխատեսումը

19:00, 26 դկտ 2015
«НТВ Плюс» հեռուստաընկերությունում անգլիական եւ ռուսական ֆուտբոլի մեկնաբան Դենիս Կազանսկին կանխատեսել է ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Լիվերպուլ» — «Լեսթեր» հանդիպման արդյունքը: Մեկնաբանը խաղադրույք է կատարում, որ «Լիվերպուլը» կընդհատի «աղվեսների» հեքիաթը:

Անգլիայի առաջնության գլխավոր բացահայտում «Լեսթերը» խաղալու է «Էնֆիլդում»: «Լիվերպուլի» գլխավոր կորուստը Մարտին Շկրտելն է, ով շարքից դուրս է մնացել մոտ 6 շաբաթով: Սիմոն Մինյոլեն վերադառնում է, եւ դա նույնպես մեծ իրադարձություն է: Լովրենը կարող է խաղալ, այնպես որ մերսիսայդցիների պաշտպանությունը կարգավորվում է:

Բոլորը սպասում են, թե երբ է «Լեսթերը» պարտվելու: Սա այն դեպքն է, երբ Կլաուդիո Ռանյերիի մեքենային կարող են կանգնեցնել: «Լեսթերը» վերջին անգամ «Էնֆիլդում» հաղթել է 2000 թվականին: Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ապա սկսած 1986-ից՝ որպես կանոն, թիմը Boxing Day-ի ընթացքում սեփական հարկի տակ չի պարտվում:

Հիմա «Լիվերպուլն» այնպիսի վիճակում է, որ մի կողմից դժվար է կանխատեսել անել նրա մասնակցությամբ խաղերի արդյունքը, մյուս կողմից էլ՝ «Լեսթերը» ցանկացած կոլեկտիվի համար սուպեր գրգռիչ թիմ է, նամանավանդ, որ մրցակիցը նոր է ձեւավորվում: Նման իրավիճակում «Լեսթերին» չի հաջողվի լիվերպուլյան թիմերի դեմ երկրորդ անընդմեջ խաղում հաղթանակ տոնել: Ռանյերիի ֆուտբոլիստներին բավական է միայն «Էվերթոնը»: Իմ խաղադրույքն է «Լիվերպուլի» հաղթանակը:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 18-րդ տուր
19:00/26 դկտ
«Լիվերպուլ» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 14 մարդ
Կհաղթի՛ 57%
Չի՛ հաղթի 43%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ