«Լիվերպուլ» — «Էվերտոն»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:15, 05 դկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Լիվերպուլ» — «Էվերտոն» հանդիպման վերաբերյալ:

Պրեմյեր լիգայում որքան էլ սպասելի լինի Ժոզե Մոուրինյոյի վերադարձը «Օլդ Թրաֆորդ» և առհաարակ, մեծ ֆուտբոլ, բայց մառախլապատ ալբիոնում «մերսիսայդյան» դերբին միշտ էլ ավելի հարգի է եղել։

«Լիվերպուլի» համար առաջիկա դերբին կարող է դասավորվել սպասվածից ավելի հեշտ։ «Իրիսները» խախտել են ավանդույթներն ու թոլացրել են իրենց խաղը։ Ուստի պատահական չէ, որ այս պահին Մարկու Սիլվայի գլխավորած ակումբը վտանգավոր գոտուց առաջ է միայն 2 միավորով։ Ակումբը ստաբիլությամբ չի փայլում։ 90 րոպեի ընթացքում «Էվերտոնը» կարողանում է խաղալ միանգամայն տարբեր ֆուտբոլ։ «Լեսթերի» հետ պարտված խաղում թիմը վատ տեսք չուներ, բայց ի վերջո, զիջեց։

Իսկ ի՞նչ կարելի է ասել «Լիվերպուլի» մասին։ Յուրգեն Կլոպը ստեղծել է կոլեկտիվ, որը չի պարտվում։ ԲԱռի բուն իմաստով։ 2019 թվականի ընթացքում թիմը գրեթե չի ճաշակել պարտության համը։ Այս մրցաշրջանի խաղերից միայն մեկում կրած պարտությունը «Նապոլիից» լրիվ հենց այնպես էր։ Բայց «Լիվերպուլի» օգտին խոսում է ոչ միայն մարզավիճակը, այլև վիճակագրությունը։ «Էնֆիլդում» կայացած վերջին 22 խաղում թիմը չի պարտվում։

Եթե թերթենք «Լիվերպուլի» վերջին 6 հաղթանակները, կտեսնենք, որ դրանցից 5-ում «կարմիրները» հաղթել են միայն 1 գնդակի առավելությամբ։ «Լիվերպուլի» հաղթանակը կասկած չի հարուցում։ Ընդ որում՝ չոր հաշվով։

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ, 15-րդ տուր
00:15/5 դկտ
«Լիվերպուլ» - «Էվերտոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ